Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրիում Րաֆֆի Հովհաննիսյանն իր ձայներով չի զիջի Սերժ Սարգսյանին»

Փետրվար 14,2013 19:03

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը վերլուծում է Գյումրիում անցկացված քարոզարշավի արդյունքները

Մի քանի օր է`  նախագահի թեկնածուները հերթով այցելում են Գյումրի` ոչ միայն իրենց նախընտրական ծրագրերը ներկայացնելու,  այլև ` կողմնորոշվելու , թե ունե՞ն արդյոք շանսեր այս խստապահանջ ու անկանխատեսելի  քաղաքից ձայներ հավաքելու: Նշենք, որ  Գյումրիում  ամենամարդաշատը  եղել է Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը,  իսկ ամենադատարակ դահլիճը վերապահված էր Պարույր Հայրիկյանին:

Aravot.am-ը քաղաքագետ  Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե որպես թեկնածուների քարոզարշավի ու այցերի ականատես, ի՞ նչ կանխատեսումներ  կանի, ո՞ւմ  կտա ձայնը շիրակցին ու գյումրեցին:  «Նախ ամենառաջինը ասեմ, որ քարոզարաշավին ակտիվություն տվեց միայն Պարույր Հայրիկյանի դեմ կատարված «մահափորձը»: Եթե հանկարծ էդ «մահափորձը» չլիներ, ապա կարելի է ասել, որ էդ քարոզարշավը շատ ձանձրալի կլիներ, որովհետև այն քաղաքական  գործիչները,  որոնք մասնակցում էին նախագահական ընտրություններին` իրենց հզորությամբ և իրենց կարողություններով շատ անհամատեղելի են: Պետք է ասեմ, որ գործող նախագահի միակ քիչ թե շատ լուջ հակառակորդը կարող է լինել «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է Գյումրիին  և Շիրակի մարզին, պետք է ասեմ, որ դրանք տարբեր են, որովհետև Գյումրին միշտ առանձնացել է` իր ուրույն կարծիքը  միշտ արտահայտելով, այլ բան է Շիրակի մարզը»,- ասաց քաղաքագետը:

Նրա կանխատեսմամբ՝ Գյումրիում  առաջին տեղը կզբաղեցնի  գործող նախագահ Սերժ Սարգսյանը, որովհետև նրա ձեռքում է  գտնվում վարչական ռեսուրսը,   քիչ թե շատ գործող պետական աշխատատեղերն էլ դարձյալ  գտնվում են Գյումրիում:  «Այլ աշխատողներն էլ անպայման  կքվեարկեն գործող նախագահի օգտին,  որովհետև իրենց բոլոր վերադասները կամ ներկայացնում են Հանրապետական կուսակցությունը կամ էլ լոյալ են: Չնայած ԲՀԿ-ն ԱԺ ընտրությունների ժամանակ գերազանց արդյունք ցույց տվեց Գյումրի քաղաքում, միևնույն ժամանակ պետք է նշենք, որ նախագահական ընտրությունների այս ընթացքում քաղաքի պատասխանատու երեք ԲՀԿ-ական ղեկավարներն էլ  (նկատի ունի Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, Գյումրու մանկավարժականի ռեկտոր Վարդևան Գրիգորյանին և ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին) պաշտոնապես հայտնեցին, որ պաշտպանելու են գործող նախագահի թեկնածությունը: Չնայած ասեմ, որ սա լիովին չի նշանակում, որ բոլոր ԲՀԿ-ակաները  իրենց մարզային  առաջնորդների առաջարկով կամ  հորդորանքով կգնան ու պարտադիր կընտրեն  Սերժ Սարգսյանին, բայց միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ այդպիսինները շատ են: ԲՀԿ-ի ընտրազանգվածի մի այլ ստվար մաս, որը միշտ էլ կողմ է եղել Գագիկ Ծառուկյանի առաջադրմանը, նրանք չեն էլ գնա , չեն էլ ընտրի Սերժ Սարգսյանին, նրանք այսպես ասած անկախ ԲՀԿ-ականներ են, որոնց ձայները կբաշխվեն այլ թեկնածուների միջև: Նրանց մեծ մասը երևի կգնա ու կընտրի Րաֆֆիի Հովհաննիսյանին, ով շատ գրագետ քարոզարշավ կազմակերպեց: Իր PR-ը կազմակերպողները  երևի ընդօրինակել էին  ամերիկյան քարոզարշավի ոճը, որը իր արդյունքները տվեց  նրան. էդպես հանպատրաստից , միամիտ տեղը  հայտնվել փողոցում, զրուցել մարդկանց հետ` այսինքն ցույց տալով, որ ես ձեզանից մեկն եմ, շրջապատված չեմ մի քանի շերտ թիկնազորով, քծնվող պաշտոնյաներով և այլն: Սա իր ոճն է, սա էլ իր դրական կողմերը ունեցող ոճ է, որը պետք է ասեմ, որ խելացիության հետ մեկտեղ բավական ձայներ կբերի Րաֆֆի Հովհաննսիյանին: Ասեմ, որ Գյումրիում Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի միջև ձայների տոկոսային տարբերությունը շատ մեծ չի լինի»,-կանխատեսում է Գագիկ Համբարյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Anna says:

    Կեցցե Գյումրին. Գյումրեցիները միշտ էլ տարբերվել են իրենց ազնվությամբ, հպարտությամբ, անկեղծությամբ, հաստատակամությամբ. Երանի մյուսներ քաղաքները, շրջաններն էլ իրենց ընտությունը ազնիվ կայացնեն. Այդ դեպքում իսկապես կազատվենք այս ստրկատիրական համակարգից. Մայրս Կապանում է ապրում, ասում է այստեղ էլ են այդպես տրամադրված, բայց դե Սերժը այնտեղ խիստ հսկողության տակ է պահում. Տեսնես երբ ենք ազատվելու այդ սերժականներից.

  2. David says:

    Խանութ չմտա, որովհետև դռան վերևում փակցված էր Սերժ մոզգի նկարը;Նկարի տակով պիտի անցնեի;Չմտա;Թողեցի, որ անինքնասերներն անցնեն ինքնասիրահարված նկարի տակով;Գետնին էլ լիներ, կոշիկս չէի կպցնի;Անցնի, չանցնի միևնույնն է գալու է դատարան;

  3. Maxim says:

    Հանցավոր վարչախմբից ազատվելու ենք ամռանը,՝ ամեն գնով:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728