Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ընտրողների ռեգիստրից հանվել են շուրջ 1893 մահացածների անհատական տվյալներ

Փետրվար 14,2013 18:52

ՀՀ ոստիկանությունում հերթական անգամ ամփոփվել են բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիությունն ու լրիվությունն ապահովելու ուղղությամբ իրականացվող միջոցառումների արդյունքները

 

2013 թ. փետրվարի 13-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն ամփոփել է բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիությունն ու լրիվությունն ապահովելու ուղղությամբ իրականացվող միջոցառումների արդյունքները:

Ոստիկանության ծառայողներն այցելություններ են կատարել պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում փոխհատուցման կարգով նոր բնակարաններ ստացած 19549 քաղաքացիների բնակարաններ, որոնցից 16911-ին պարզաբանվել են բնակչության պետական ռեգիստրի մասին օրենսդրության պահանջները՝ քանդված, փլուզված կամ այլ կերպ գոյություն չունեցող հասցեների հաշվառումից հանվելու և իրական բնակության վայրի հասցեներում հաշվառվելու վերաբերյալ, իսկ 2638-ին՝ հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներն արդյունք չեն տվել:

Արդյունքում՝ 13.02.2013 թ. դրությամբ 2089 քաղաքացիներ հաշվառվել են փոխհատուցման կարգով ստացած նոր բնակելի տարածությունների հասցեներում:

Մահացած քաղաքացիների մերձավոր ազգականների շրջանում իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում՝ ՀՀ ընտրողների ռեգիստրից հանվել են շուրջ 1893 մահացածի անհատական տվյալներ, որոնց վերաբերյալ սահմանված կարգով և ժամկետում բնակչության պետական ռեգիստրը չի տեղեկացվել:

Բնակչության պետական ռեգիստրում քաղաքացիների անհատական տվյալների ճշտությունն ապահովելու նպատակով ոստիկանության ծառայողներն այցելություններ են կատարել նաև 10 և ավելի հաշվառումներ ունեցող 12.192 հասցեներ, որոնցից 833-ում քաղաքացիներ չեն բնակվել, իսկ 278-ը եղել են սեփականատեր չունեցող հասցեներ, չհասցեավորված շինություններ: Արդյունքում՝ 3513-ով նվազել են 10 և ավելի հաշվառումներ ունեցող հասցեները:

Բնակարանների սեփականատերերին պարզաբանվել են  տարածքային անձնագրային ծառայություններ դիմելու և իրենց բնակարաններում հաշվառված, սեփականության և օգտագործման իրավունք չունեցող անձանց հաշվառումից հանելու օրենսդրությամբ վերապահված իրավունքները:

 

      ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728