ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Panarmenian.net» լրատվական գործակալության հարցին
Հարց. Պարոն Քոչարյան, ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳ նախարարի ՄԱԿ-ում հնչեցված ելույթի ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ դրույթները:
Պատասխան. Հայաստանը հենց տեղում, Մամեդյարովի ելույթից անմիջապես հետո՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին իր արձագանքը տվել է հնչեցված բացահայտ ստերին։ Այդ կարգի ստեր տարածելը, սակայն, օրինաչափ է այն պետության արտգործնախարարի համար, որը թե ներքին, թե արտաքին կյանքում առաջնորդվում է քարանձավային մտածելակերպով:
Մի պետություն, որտեղ մի ամբողջ ազգ հայտարարվում է երկրի թիվ մեկ թշնամի, պետություն, որտեղ քնած մարդուն գիշերը կացնահարած ստահակը հերոսացվում է, պետություն, որտեղ վաստակաշատ գրողի ականջը կտրելու համար խոշոր պարգև է նշանակվում, իսկ երկրի ԱԳ նախարարը դա անվանում է քննարկումներ և խոսքի ազատության ապացույց, պետություն, որտեղ պաշտոնյայի կողմից իրականացված կաշառակերությունը հիմնավորվում է նրա տատի հայ լինելու հանգամանքով և պահանջ է ներկայացվում, որ երկրի բոլոր պաշտոնյաներրը զտարյուն ադրբեջանցի լինեն…
Կարդացեք նաև
Բաքվի այդպիսի քարանձավային ֆաշիզմի դրսևորումները սկսած ուղիղ 25 տարի առաջ Սումգայիթում իրականացված հայ խաղաղ բնակչության ջարդերից կարելի է անվերջ թվարկել։ Այդ շարքի մեջ է մտնում նաև սեփական ժողովրդի սպանդը Խոջալուում։
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
—