Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնիները նշու՞մ են Սուրբ Վալենտինի տոնը

Փետրվար 14,2013 18:08

Այս տարի Սրբ. Վալենտինի տոնին շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ արդեն գտել են իրենց երկրորդ կեսին: Տոնը հայկական չէ, երեւի թե դա է պատճառը, որ նրանք չեն պատրաստվում նշել այն: Օրինակ՝ Աստղիկ Ալավերդյանը իր ամուսնու` Նարբե Պողոսյանի հետ օրն անցկացնելու է սովորական ձեւով: Ասում է, որ եկող շաբաթ իր սիրելիի ծննդյան օրն է. «Մտածում եմ՝ այդ օրը ի՞նչ անակնկալ կարելի է մատուցել Նարբեին: Հավանաբար մի հետաքրքիր բան կանեմ»,- ասում է Աստղիկը:

Երգիչ Արամեն եւ իր ընկերուհին` Աննա Թովմասյանը կբավարարվեն միայն նվերների փոխանակումով: Երգիչը դեռ չի որոշել, թե ինչ անակնկալ կմատուցի իր սիրելիին, սակայն նշեց, որ իմանալու դեպքում էլ չէր ասի, քանի որ անակնկալի իմաստը կվերանար: Իսկ դերասան Դավիթ Աղաջանյանը ցանկացավ գաղտնի պահել սիրելիի համար պատրաստած նվերը: «Թող հանրությունը չիամանա»,- ասաց նա եւ նշեց, որ Վալենտինի տոնը անցկացնելու են շատ ջերմ միջավայրում:

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728