Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Երկու օրից մենք մեկնում ենք Իրան` մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկությանը: Թեհրանում են լինելու ըմբշամարտի աշխարհի տասը ուժեղագույն ազգային հավաքականները: Ես պատրաստվում եմ այնտեղ բոլոր երկրների մարզական պատվիրակությունների ղեկավարների, հավաքականների գլխավոր մարզիչների հետ միասին համապատասխան բովանդակությամբ բողոքի նամակ պատրաստել եւ ուղարկել Միջազգային օլիմպիական կոմիտե` մարզական ըմբշամարտը օլիմպիական խաղերի ծրագրից հանելու առաջարկի դեմ», – ասաց մեր հավաքականի ղեկավարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ