ԵՊՀ-ում այսօր տեղի ունեցավ Գարեգին Նժդեհի «Գրական երկեր» ժողովածուի շնորհանդեսը: Ժողովածուն կազմել է պատմական գիտությունների թեկնածու, նժդեհագետ Ռաֆայել Համբարձումյանը: Նժդեհի գործերը առաջին անգամ տպագրվել են 2003թ-ին՝ ամփոփելով հեղինակի 1903-1918թթ մամուլում լույս տեսած նյութերը: Նորատիպ գիրքը 1903-1919թթ զուտ գրական ժառանգության ամբողջական ժողովածուն է:
Զեկույցով հանդես եկավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը: Նա մանրամասնորեն անդրադարձավ գրքի բովանդակությանը, Նժդեհի կյանքին եւ գործունեությանը: «Հայ գրականության մեջ Նժդեհը արեւի հսկա բեկոր է հիշեցնում: Նա միշտ էլ եղել է մեր ժողովրդի պատմական հիշողության եւ գիտակցության մեջ՝ որպես երբեւէ ծնված ամենամեծ ու ամենասուրբ հայորդիներից մեկը» ,- նշեց պարոն Մուրադյանը:
Ռաֆայել Համբարձումյանն էլ անդրադարձավ մեծ աղմուկ բարձրացրած «Գարեգին Նժդեհ» ֆիլմին. «Այդ ֆիլմը խայտառակություն է, այնպիսի խայտառակություն, ինչպիսին հայ ազգը երբեք չի տեսել» :
Գոհար ՍԱՅԱԴՅԱՆ
Ռաֆայել Համբարձումյանի “նժդեհագիտոության” մակարդակի մասին հարցրեք նույն Նժդեհի ազգականներից…