Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունում» չեն մեկնաբանում ոչ էպոսագետի, ոչ էլ Հայրիկյանի ասածները՝ «Անլուրջ են, Էս էլ անցանք»

Փետրվար 14,2013 17:41

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը էպոսագետ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի պնդումները, թե Հայրիկյանի մահափորձը կազմակերպվել է մասոնական կազմակերպության միջոցով, որի մեջ են Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր հայրը, չի ցանկանում մեկնաբանել: «Անլուրջ է, Էս մեկն անցանք»,- Aravot.am-ին ասաց պարոն Մարտիրոսյանը:

Անդրադառնալով նախագահի մեկ այլ թեկնածու՝ Պարույր Հայրիկյանի ասածներին, թե նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնից դուրս ոչինչ չի արել հայ ազգի համար եւ ոչ թե ընդդիմություն, այլ զուգահեռ իշխանություն է, ասաց, որ իշխանության թեւի տակ եղողներն են պարոն Հովհաննիսյանին իշխանություն համարում ու նման որակումներ տալիս. «Էս մեկն էլ անցանք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728