Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ազատ դեմոկրատներ կուսակցության Երիտասարդական միության հայտարարությունը

Փետրվար 14,2013 17:37

Վերջին մեկ ամսվա ընթացքում հայաստանաբնակ բազմաթիվ ինտերնետ-օգտատերեր ահազանգում են, որ չեն կարողանում մուտք գործել մի շարք կայքեր: Նրանք, մասնավորապես, նշում են, որ էկրանին հայտնվում է հաղորդագրություն, ըստ որի` տվյալ կայք մուտք գործելն արգելափակված է Ռոստելեկոմ ԲԲԸ-ի կողմից` համաձայն ՌԴ օրենսդրության և ՌԴ դատարանի որոշման:

ՏՏ ոլորտի մասնագետների հետ անցկացված խորհրդակցությունների արդյունքում պարզվեց, որ ստեղծված իրավիճակի պատասխանատուն ռուսական Ռոստելեկոմ ԲԲԸ-ի հայաստանյան դուստր ձեռնարկություն հանդիսացող ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն է:

Հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է միջազգային իրավունքի ինքնիշխան և անկախ սուբյեկտ, որի տարածքում գործում են բացառապես իր կողմից ընդունված ներպետական և միջազգային իրավական նորմերը: Ավելին` Հայաստանի Հանրապետությունը չի միացել 2012թ. դեկտեմբերին Դուբայում կայացած  Հեռահաղորդակցության միջազգային միության կոնֆերանսի եզրափակիչ փաստաթղթին, որի դրույթները նախատեսում են ինտերնետային հասանելիության որոշակի սահմափակումներ, ինչից ելնելով էլ Ռոստելեկոմ ԲԲԸ-ն իրականացնում է վերոնշյալ սահմանափակումները:

Ազատ դեմոկրատներ կուսակցության Երիտասարդական միությունն արձանագրում է, որ այս կերպ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն կոպտորեն ոտնահարում է ՀՀ քաղաքացու սպառողական շահերը և տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքը:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները` Ազատ դեմոկարտներ կուսակցության Երիտասարդական միությունը պահանջում է Ռոստելեկոմ ԲԲԸ-ի դուստր ձեռնարկություն ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ից ներկայացնել սպառիչ բացատրություն խախտումների վերաբերյալ և երաշխավորել նման դեպքերի կրկնության բացառումը:

Իր հերթին ՀՀ Կառավարությունից պահանջում ենք միջոցներ ձեռք առնել ՀՀ-ում այլ պետությունների ներպետական օրենսդրության գործողության հետագա հնարավոր դեպքերը բացառելու ուղղությամբ:

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

14 փետրվարի, 2013թ.
ք. Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728