Լրահոս
Օրվա լրահոսը

Մակեյանի բարեփոխումների փաթեթը միգուցե չկա՞

Փետրվար 14,2013 17:26

«Չեմ կարծում, որ ՀՀՇ-ն կարիք ուներ անվանափոխության: Եկեք չմոռանանք, որ այն 3-րդ անկախ հանրապետության իշխող կուսակցությունն էր եւ իր բոլոր դրական ու բացասական դերակատարություններով հանդերձ՝ պատմական կուսակցություն է:
ՀԱԿ կուսակցության ստեղծման նախաձեռնությունը պայմանավորված է ժամանակի ու իրավիճակի թելադրանքով, չեմ ուզում մեկնաբանել, թե ինչ ժամանակի ու ինչ իրավիճակի, բայց կարծում եմ՝ մենք բոլորս փորձում ենք լուծումներ գտնել, որի միջոցով ավելի արդյունավետ կարող է գործել ընդդիմադիր շարժումը»,- Aravot.am-ին ասաց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով պարոն Մակեյանի այսօրվա դիտարկումներին, թե ստեղծվելիք ՀԱԿ կուսակցությունը ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի չնինովնիկների համար է ստեղծվում, որովհետեւ նրանք բարդույթներ ունեն ՀՀՇ մտնելու հարցում:
«Պետրոսի եւ մեր Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի միջեւ ինչ-որ անհամաձայնություն է տեղի ունեցել, մի փոքր շատ են առաջ գնացել այդ թեմայով: Հնչեցրած կարծիքներն այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում: Եվ կարծում եմ՝ որ Պետրոս Մակեյանը մի փոքր ծայրահեղացրել է վիճակը, եւ այն մեկնաբանությունները, որ տալիս է ՀԱԿ կուսակցության ստեղծման նպատակների վերաբերյալ, այդ կարծիքը չեմ կիսում: Քաղխորհուրդն այլեւս այն դերակատարությամբ եւ միասնականությամբ որոշումներ չէր ընդունում, այլեւս այդ վիճակով չի կարող շարունակվել, անարդյունավետ է դառնում մեր աշխատանքը: Որ ընդդիմադիր շարժման աշխատանքն ավելի արդյունավետ դարձնենք ու որոշումների ընդունումն ավելի նպատակային, իրավիճակը պահանջում է՝ համակիրներն ու ակտիվիստները ավելի համախմբվեն ու ավելի նպատակային պայքար մղեն համակարգի դեմ»,- շարունակեց տիկին Սարգսյանը:
Հակադարձելով պարոն Մակեյանի պնդումներին, թե ՀԱԿ-ին ճգնաժամից հանելու իր կուսակցության կազմած փաթեթը, երբ փորձեցին քննարկման ներկայացնել, պարզեցին, որ Կնոգրեսում քննարկումից, հրապարակային խոսելուց ավելի շատ են վախենում, ասաց. «Պետրոսը վաղուց քաղխորհրդում չի եղել, այսօր ենթադրությունների վրա է կառուցում իր կարծիքը: Քաղխորհրդի բոլոր անդամները եւ ես երեկ ցանկանում էինք տեսնել այն բարեփոխման ծրագիրը, որի մասին ամիսներ շարունակ խոսում է: Թող բերեր եւ ներկայացներ քաղխորհրդի դատին, միգուցե այդ նախաձեռնությունը մեզ համար ընդունելի լիներ եւ փորձեինք այդ բարեփոխման ծրագիրն արդիականացնել եւ այդ ուղղությամբ աշխատանք տանել: Նա չներկայացավ, ինչպես նաեւ մի քանի մարդիկ, որոնք այդ գիծը պահում էին, եւ մենք այդպես էլ չիմացանք՝ ինչ ծրագրի մասին է խոսքը: Կառուցողականությունն այս իրավիճակում ավելի կնպաստի մեր ուժեղացմանը, քան թե տարանջատումը:
Քննարկումից երբեք չենք վախեցել, նույնիսկ մի քանի անգամ հայտարարել ենք՝ եթե այն իրատեսական ու կիրառելի է, պատրաստ ենք ընդառաջ գնալ: Սկսում եմ մտածել՝ միգուցե այդ փաթեթը չկա՞»:
Մանրամասները՝ ձայնագրությունում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728