Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողուհիներից մեկին այսօր անակնկալ էր սպասվում: Փուչիկներով սիրո խոստովանությունը չէր վրիպում ոչ միայն անցորդների, այլև հենց Բրուսովի ուսանողների ուշադրությունից: Թեև ուսանողներից շատերը չէին ճանաչում այն աղջկան, ում ուղղված էր այս խոստովանությունը, այնուամենայնիվ բոլորին շատ է դուր եկել այն. «Հիանալի բան են մտածել, գեղեցիկ նվեր է… էլ ի՞նչ է պետք ուրախության համար», – ասաց ուսանողուհիներից մեկը:
Տիգրանուհի Թասլակյան