Լրահոս
Օրվա լրահոսը

««Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունումն անհրաժեշտություն է». Իրավապաշտպան (Տեսանյութ)

Փետրվար 14,2013 17:01

Իրավապաշտպան Մարո Մաթոսյանի կարծիքով` հայկական ընտանիքներում առկա են մանկապղծության, ինցեստի եւ սեռական ոտնձգության այլ արատավոր դեպքեր:

Հայաստանում 2012 թվականին հինգ կին է մահացել ընտանեկան բռնությունից: Կանանց իրավունքները պաշտպանող կազմակերպություններից միայն մեկի թեժ գծի երկու հեռախոսահամարներին անցած տարի ստացվել է 2832 զանգ, որից 1845-ը վերաբերվել է ընտանեկան բռնությանը: Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի

գրասենյակում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեցին Հայաստանում կանանց իրավունքներով զբաղվող եւ ընտանեկան բռնություններին դեմ հանդես եկող երեք կազմակերպությունների տնօրեններ:

«Ինչքա՞ն պիտի հայ կինը ունենա կոտրված ոսկորներ, ինչքա՞ն պիտի հայ կինը ծեծվի, տանից կեսգիշերին փախչի»,- հռետորական հարց ուղղեց «Կանանց աջակցության կենտրոն» հ/կ-ի տնօրեն Մարո Մաթոսյանը:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները զարմացած են ու հիասթափված: Նրանց հիասթափության հիմնական պատճառը կառավարության կողմից «Ընտանեկան բռնության մասին» օրենքի մերժումն է:

Մարդու իրավունքերի պաշտպանի կանանց հարցերով խորհրդական Աննա Սաֆարյանի կարծիքով` օրենքի առկայության անհրաժեշտությունը շատ մեծ է:

«Անցած տարի մենք եւս բազմաթիվ բողոքներ ենք ստացել: Հունիս-դեկտեմբեր ամիսներին գրանցել ենք 133 ֆիզիկական եւ հոգեկան բռնության դեպք»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականը` նկատելով, որ ոստիկանները կարիք ունեն վերապատրաստման:

«Երբ կինը դիմում է ոստիկանին, շատ դեպքերում ոչ պատշաճ վերաբերմունք է ցուցաբերվում»,- ընդգծեց Ա. Սաֆարյանը:

Aravot.am-ի այն հարցին, թե արդյոք լինո՞ւմ են դեպքեր, երբ տղամարդն է դառնում ընտանեկան բռնության զոհ, իրավապաշտպան Մարո Մաթոսյանը պատասխանեց.

«Անշուշտ, կան: Խնդիրը հիշելու մեջ է: Լինում են դեպքեր, երբ կինն է կնոջ նկատմամբ բռնություն կիրառում: Ոստիկանության կողմից հրապարակված անցած տարվա 766 բռնության դեպքերից 145-ը տղամարդկանց դեմ է եղել իրականացված: Կանանց բռնության դեպքերը ավելի շատ են, այդ պատճառով մենք ավելի շատ խոսում ենք այդ մասին: Կարող է` տղամարդիկ ամաչում են բարձրաձայնել»:

«Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ-ի տնօրեն Լարա Ահարոնյանի համոզմամբ` իրենք մարտի 7-ին կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց են անելու` կառավարությունից պահանջելու՝ վերանայել որոշումը:

Նկատենք նաեւ, որ , որ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները բաց նամակով դիմելու են նախագահին եւ վարչապետին:

 

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728