Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ փետրվարի 7-13-ը Տավուշի մարզի 4 տարածաշրջանային կենտրոնների՝ Իջեւանի, Դիլիջանի, Բերդի եւ Նոյեմբերյանի պոլիկլինիկաներում անցկացվել է առողջապահական-բարեգործական ակցիա, որի նախաձեռնությունը պատկանում է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնին:
Բժշկական կենտրոնի՝ բոլոր մասնագիտությունների գծով առաջատար մասնագետնեըը կատարել են հիվանդների զննություն, խորհրդատվություն, նաեւ՝լաբորատոր-ախտորոշիչ սարքավորումներով հետազոտություններ:
Ակցիայի ընթացքում ընդհանուր առմամբ զննվել է շուրջ 300 հիվանդ:
Նշենք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնը պատկանում է ԲՀԿ անդամ, առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանին:
Կարդացեք նաև
Հունվարի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Դիլիջան այցի ժամանակ այնտեղ բացվեց Քուշկյանին պատկանող «Տավուշ» բժշկական կենտրոնը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ