Լրահոս
Օրվա լրահոսը

Սոս Սարգսյանը՝ 1991-ի ընտրությունների մասին. Լավ կանեին՝ ինձ ընտրեին

Փետրվար 14,2013 16:45

Aravot.am-ը անվանի դերասան Սոս Սարգսյանից հետաքրքրվեց՝ ամեն ընտրությունից առաջ ի՞նչ զգացողություն եւ ակնկալիքներ է ունենում:

«Շատ ներվային վիճակի մեջ եմ լինում, որովհետեւ ժողովրդի համար ընտրությունները  փորձանք են, ամեն ընտրության ժամանակ ամեն ինչ խարխլվում է, ժողովուրդն իրար է խառնվում, ծանր պահեր է ապրում, ջղեր են քայքայվում, ես շատ դժվար եմ ընկալում ընտրությունները  եւ Աստված եմ կանչում, որ դրանք անփորձանք ավարտվեն»,-պատասխանեց արվեստագետը:

Հիշեցնելով 1991 թվականը, երբ ինքն էր առաջադրված ՀՀ նախագահի թեկնածու, հարցրինք՝ ինչպե՞ս է գնահատում իր քայլը՝ տարիների հեռվից:

«Ես համարյա չեմ հիշում … Նախ դա շատ վաղուց էր, մանավանդ առաջին էդ տեսակ ընտրությունն էր: Ինձ համար  հետաքրքիր էր, համ էլ ժողովրդի հետ շփվեցի: Հիմի ի՞նչ անենք, որ էդպես եղավ… Իհարկե, լավ կանեին՝ ինձ ընտրեին, բայց դե որ չընտրեցին, ես էդքան էլ չնեղացա, ուղղակի ժողովուրդը շատ բան կորցրեց, կներեք մեծամտությանս  համար, բայց դա էդպես է»,- Aravot.am-ի հարցին պատասխանեց վարպետը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728