Զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Հուշակերտ գյուղի բնակիչներ Մարտուն և Վարդան Հովհաննիսյանները հայտնել են, որ իրենց գյուղի ընտրացուցակներում կան մահացած անձանց անուններ: Դրանք են`
- Հեգել Ավետիքի Հովհաննիսյանը,
- Մասիս Միհրանի Թամոյանը,
- Սայիդ Ուսուֆի Թամոյանը,
- Ունուզ Յուսուֆի Թամոյանը,
- Ավագ Միասնիկի Մուրադյանը:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Հեգել Ավետիքի Հովհաննիսյանը օրենսդրությամբ սահմանված կարգով մահվան կապակցությամբ բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից հանվել է 29.01.2013 թ.-ին, Մասիս Միհրանի Թամոյանը` 25.01.2013 թ.-ին, Ավագ Միասնիկի Մուրադյանը` 09.02.2013 թ.-ին, այսինքն՝ նախնական ցուցակները հրապարակելուց` 09.01.2013 թ.-ից հետո:
Թեև Ունուզ Յուսուֆի Թամոյանի վերաբերյալ ՔԿԱԳ մարմիններից տեղեկություն չի ստացվել, սակայն ստուգման արդյունքում հաստատվել է մահվան փաստը և վերջինիս անհատական տվյալները հանվել են ընտրողների ռեգիստրից:
Վերջնական ցուցակները հրապարակելիս վերը նշված բոլոր մահացած անձանց տվյալներն առկա չեն լինի ընտրողների ռեգիստրում:
Կարդացեք նաև
Միաժամանակ հերքվել է Սայիդ Ուսուֆի Թամոյանի մահվան վերաբերյալ տեղեկությունը: Վերջինս ողջ է, բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում և հաշվառված է բնակչության պետական ռեգիստրում:
ՀՀ դատախազություն