Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ փոխնախարար. «Հայ-ռուսական մշակութային ինտեգրացիան հետ է ընկնում»

Փետրվար 14,2013 16:25

Մանուկ Մկրտչյանի խոսքով` այն պետք է առաջ անցնի տնտեսական ինտեգրացիայից

«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Եվրասիական կրթական տարածք. համագործակցության հեռանկարներ» թեմայով Մոսկվա–Երևան տեսակամուրջ։ Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի փոխնախագահ Անդրեյ Սմիռնովի փոխանցմամբ` այսօր Սլավոնական համալսարանում տեղի կունենա վիրոհիշյալ թեմայով քննարկում, որի առանցքը վերաբերում է Եվրասիական միության շրջանակում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կրթական համագործակցությանը::

Ներկայացնելով Եվրասիական կրթական տարածքի կայացման գործում ռուսերենի իմացության կարեւորությունը` Սևծովյան–Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից, ՀԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշեւը նշեց, որ Հայաստանում ռուսերենի իմացության հետ կապված խնդիրներ կան. «Սակայն Հայաստանի եւ Ռուսաստանի համալսարանների, գիտական կենտրոնների միջեւ առկա կապերը լուրջ ազդեցություն կարող են ունենալ խնդրի լուծման եւ համակարգային զարգացում ապահովելու գործում: Եվրասիական կրթական տարածքին Հայաստանի ինտեգրումն առավել ակտիվ է դառնում, իսկ երկու երկրների միջեւ ինոֆորմացիոն զարգացման համար անհրաժեշտ է համարժեք կրթական բազա»:

ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի խոսքով. «Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հաստատված տնտեսական ինտեգրացիան առաջ է անցնում մշակութային-հոգեւոր ինտեգրացիայից: Եթե խոսում ենք ընդհանուր կրթական տարածքի ստեղծման մասին, պետք է հակառակը տեղի ունենա, այլապես խնդիրներ կառաջանան»:

Խնդրի շուրջ Եվրոպայի և Ասիայի լրագրողների մեդիակոնգրեսի խորհրդի նախագահ, Մ. Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ԱՊՀ և Բալթյան երկրների մագիստրոսական խմբի ղեկավար Աշոտ Ջազոյանը կարծիք հայտնեց, որ դրան նպաստում է նաեւ Ռուսաստանի հետ սահման չունենալը. «Տպավորություն է ստեղծվում, թե մեզ քիչ բան է բաժանում: Ամեն դեպքում, մեր ժողովուրդները դարերի ընթացքում ցույց են տվել միմյանց հանդեպ վերաբերմունքը»:

Ջազոյանն ասաց, որ վերջին տարիներին ՄՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի հայ շրջանավարտները աշխատում են տարբեր երկրներում` որպես ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներ. «Աշխատում ենք նաեւ Հայաստանում Սլավոնական համալսարանի հետ, որի ուսանողները հետաքրքիր լրագրողներ են դարձել եւ նրանց աշխատանքին այսօր ականատես ենք լինում: Տարիներ առաջ Հայաստանում ռուսերենի վիճակը վատ էր, բայց զարմանքով հայտնաբերեցի, որ Չեխովի անվան դպրոցում, որտեղ ժամանակին սովորել եմ, ռուսալեզու երկու դասարան է բացվել»:

Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Միխայիլ Ֆյոդորորվն ասաց, որ վերջին շրջանում Սլավոնական համալսարանի գրադարանին է հատկացվել շուրջ 1500 կտոր գիրք` ուսանողների մասնագիտական կարողությունների աճին նպաստելու համար:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728