«Խնդիրը 2 տնտեսվարող սուբյեկտների միջեւ է, եւ դա սովորական երեւույթ է»,-վստահեցնում է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը
Այսօր կառավարության հերթական նիստից հետո էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ճեպազրույցի ժամանակ խոսելով ֆրանսիական հայտնի «Կարֆուր» հիպերմարկետի մասին, որը պետք է «Դալմա Մոլում» բացվեր եւ ըստ շրջանառվող լուրերի, ամենայն հավանականությամբ, այդպես էլ չի բացվի Հայաստանում, քանի որ նրան խոչընդոտում է «Երեւան Սիթիի» սեփականատերը, նշեց, կարեւոր է, որ նման հեղինակավոր ընկերությունը ներկայացված լինի Հայաստանում, որովհետեւ դա կբերի մրցակցության ավելացման. «Մենք հիմա փորձում ենք «Կարֆուրը» եւ ցանկացած հեղինակավոր ընկերություն հնարավորինս արագ ներկայացվի: Սա է մեր հստակ դիրքորոշումը»:
Արդյոք խնդիրը երկու սուբյեկտների միջեւ չէ՞, որ «Կարֆուրն» այդպես էլ չի հայտնվում Հայաստանում, հարցին պարոն Դավթյանն ասաց. «Նմանատիպ իրավիճակներ հարյուրավոր ու հազարավոր լինում են ամեն օր` 2-3 տնտեսվարող սուբյեկտների միջեւ, տարբեր ձեւաչափերով, չեն կարողանում համաձայնության գալ: Սովորական երեւույթ է»:
Տիգրան Դավթյանը վստահեցրեց, որ կառավարության հնարավորության շրջանակներում աջակցություն կցուցաբերի, որպեսզի «Կարֆուրը» հնարավորինս շուտ ներկայացված լինի Հայաստանում:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ