Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշինգտոնը Բաքվին կոչ է անում ապահովել Այլիսլիի անվտանգությունը

Փետրվար 14,2013 16:02

Պետդեպարտամենտը վստահեցնում է, որ մեծ ուշադրությամբ հետեւում է զարգացումներին։

Պաշտոնական Վաշինգտոնը կոչ է անում Ադրբեջանին ապահովել գրող Աքրամ Այլիսլիի եւ նրա ընտանիքի անդամների անվտանգությունը։

Նախօրեին՝ ԱՄՆ-ի պետքարտուղարության հերթական ասուլիսի ժամանակ, լրագրողներից մեկը հարց է ուղղել Ադրբեջանում գրողի դեմ շարունակվող հալածանքների վերաբերյալ, ընդգծելով, որ նրա կյանքին վտանգ է սպառնում։ «Նա մի վեպ է հրատարակել որոշ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ փոխգործակցության վերաբերյալ, ինչին կատաղի արձագանք են տվել կարծես թե՛ կառավարությունը, թե՛ ընդդիմությունը։ Օրինակ, ընդդիմության առաջնորդը երեկ առաջարկեց 12 հազար դոլարի պարգեւատրում՝ գրողի ականջը կտրելու դիմաց, նրա ընտանիքի անդամներին ստիպեցին զրկվել պաշտոնից։ Արդյոք ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հետեւո՞ւմ է այս զարգացումներին, եւ ի՞նչ փոխհարաբերությունների մեջ եք դուք Արբեջանի կառավարության հետ այս առնչությամբ», – հարցրել է լրագրողը։

Ի պատասխան, Պետքարտուղարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը նշել է. – «Մենք շատ ուշադրությամբ հետեւում ենք զարգացումներին, որքան մեզ հայտնի է՝ «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցությունը ետ է կանգնել ականջը կրտելու դիմաց հայտարարված պարգեւատրումից, իրավապահ մարմիններն էլ հարցաքննության են հրավիրել դրա հեղինակին, ինչը ճիշտ արձագանք է այս ամենին։ Ակնհայտորեն, մենք խստորեն պաշտպանում ենք խոսքի ազատությունը եւ կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին կատարել ստանձնած պարտավորությունները՝ Այլիսլիի եւ նրա ընտանիքի պաշտպանությունն ու անվտանգությունը ապահովելու վերաբերյալ»։

Հեղինե Բունիաթյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728