«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը» այսօր Կոնգրես հյուրանոցում քննարկում էր կազմակերպել` «Նախագահական ընտրությունները Հայաստանում. հնարավոր զարգացումներ արտաքին քաղաքականությունում» թեմայով:
«ԵՄ եւ Եվրասիական միություն. համեմատական վերլուծություն» թեմայով հանդես եկավ Ստեփան Գրիգորյանը` նկատելով, որ գործող նախագահը պրագմատիվ մոտեցում է ցուցաբերում ԵՄ-ի հետ հարաբերություններում:
Նա նկատեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նշում է, որ մեր ապագան Եվրոպայի հետ, ՌԴ-ի հետ հավասարը հավասարի հետ հարաբերություններ պետք է ունենալ, եւ անպայման չի Հայաստանը լինի ՆԱՏՕ-ի կամ ՀԱՊԿ-ի անդամ:
Գրիգորյանը նկատեց, որ Հրանտ Բագրատյանը խոսեց Մաքսային միության վերաբերյալ` տնտեսական հաշվարկներ անելով` Հայաստանի շահավետության հարց է կարեւորել, օրինակ՝ գազի գնի հետ կապված:
Կարդացեք նաև
Ստեփան Գրիգորյանը նշեց, որ ԵՄ-ի խաղի կանոնները` վիզաների, սննդի հարցերում, օրինակ՝ Հայաստանի դեպքում շահավետությունը ակնհայտ է, մինչդեռ Եվրասիական Միության հետ կապված` անհասկանալի է, բացի Մաքսային միության վերաբերյալ քննարկումները:
«Եվրասիական միությունը պատրա՞ստ է վերպետական ինստիտուտների ստեղծման»,- հարցրեց Գրիգորյանը»,- հավելելով՝ թե «մեր սուվերենությունը կտուժի՞, թե՞ ոչ, եթե պետք է զիջենք սուվերենություն` որքա՞ն»,- հարցեր ուղղեց պարոն Գրիգորյանը այս թեմայով քննարկումներ ծավալողներին ի պատասխան:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ