Լրահոս
Օրվա լրահոսը

«Թրանսփարենսի Ինտերնեյշնլ» կենտրոնի» ղեկավար. «Իշխանությանը մեղադրելուց բացի, պետք է նայել ընդդիմությանը

Փետրվար 14,2013 15:47

«Ես տեսնում եմ Սերժ Սարգսյանի հաղթանակը առաջին փուլում, կարծում  եմ, ամեն ինչ նախապես պլանավորած է, շատերն իրենց աշխատանքը չկորցնելու համար, մի մասը՝ ելնելով իրենց քավոր-սանիկական հարաբերություններից, ընտրում են Սերժ   Սարգսյանին, բայց իշխանությանը մեղադրելուց բացի, պետք է նայել ընդդիմությանը, այսինքն, թե նա ինչ արեց…»,-այսօր Մեդիա կենտրոնում ասաց  «Թրանսփարենսի Ինտերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի»  ղեկավար Վարուժան Հոկտանյանը, որի խոսքով՝  ընտրողի հոգեբանություն մեզ մոտ չկա,  ամեն ինչ պայմանավորված է մի շարք հանգամանքներով, աղքատության, հին գաղափարների եւ այլն: Ըստ նրա, այսօր  քաղաքական մշակույթը ենթակա է:

«Մինչեւ հիմա գյուղերում նախագահին ասում էն թագավոր ու քանի կա՝ «ես փոքր մարդ եմ» ասվածը, չի արժեւորվի  ընտրողի ձայնը»,- վստահեցնում է Հոկտանյանը, հավելելով, որ ինչ որ խնդիր կա, դրա համար էլ այժմ ցուցակների հարցը այսքան լրջացավ:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728