Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2008-ից հետո Սերժ Սարգսյանը փորձում էր Քոչարյանի ստվերից դուրս գալ. Ռիչարդ Կիրակոսյան

Փետրվար 14,2013 15:43

«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը» այսօր «Կոնգրես» հյուրանոցում քննարկում էր կազմակերպել` «Նախագահական ընտրությունները Հայաստանում. հնարավոր զարգացումներ արտաքին քաղաքականությունում» թեմայով:

«Հայ-թուրքական հարաբերությունները նախագահի թեկնածուների ծրագրում» թեմայով զեկույցով հանդես եկավ «Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոն»-ի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

Նա նախ դիտարկեց ընդհանուր համատեքստը` ելք ընդունելով նախագահական ընտրությունները, նշելով, որ բավական պրիմիտիվ քննարկումներ, դիսկուրսի ցածր մակարդակ է քարոզարշավի ընթացքում:

ԼՂ խնդրի հարցում Հայաստանը գործընկեր չունի, հայ-թուրքական կարգավորման գործընթացում` միջազգային գործընկեր չունի: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունները մենք դիտարկում ենք Հայաստանի ներքին քաղաքականության համատեքստում, մինչդեռ այս հարցը Թուրքիայի ներքին քաղաքականության պատանդն է: Հայաստանը ավելի հաղթանակած է դուրս եկել այս հարցից», նկատեց Ռիչարդ Կիրակոսյանը` հավելելով, որ եթե կարդանք արձանագրությունները, գոյություն չունի ԼՂ-ի հիշատակում, կամ ցեղասպանության մասին:

Եթե նախագահի թեկնածուները չեն արծարծում կարեւոր հարցեր` մյուսները չեն արծարծի, նշեց Կիրակոսյանը, նկատելով` Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը թեեւ գործող նախագահի մեծ այլընտրանք չեն, սակայն երկուսն էլ առաքելություն ունեցող մարդիկ են, եւ նրանց առաքելությունը բանավեճի մակարդակը բարձրացնելն է:

Սերժ Սարգսյանը պատրաստ է նորից կապի մեջ մտնել Թուրքիայի հետ, այն բանից հետո, երբ Թուրքիան վերանայի իր դիրքորոշումները, նշեց նա: Կիրակոսյանը նշեց, որ Ս. Սարգսյանը հնարավորություն ունի երկրորդ ժամկետ ունենալ, որը իրականում նրա առաջին ժամկետը կլինի, քանի որ 2008-ից հետո նա փորձում էր Քոչարյանի ստվերից դուրս գալ Մարտի մեկից հետո, այսինքն` նրա երկրորդ ժամկետը պետք է քաջ բարեփոխումների շրջան լինի, նշեց Կիրակոսյանը` համոզված լինելով, որ նախագահական ընտրություններից հետո Թուրքիան պետք է գիտակցի, որ նոր Հայաստանի հետ է գործ ունենալու:

Կիրակոսյանը գտնում է, որ մինչ այժմ մեր արտաքին քաղաքականության հաջողությունը հիմնվել է մյուսների սխալների վրա, բայց այդ հաջողությունը ուրիշի թուլությունն էր ընդամենը, ուստի Հայաստանը պետք է ավելի նախաձեռնողական քաղաքականություն իրականացնի նախագահական ընտրություններից հետո:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728