Լրահոս
Օրվա լրահոսը

Մակեյան. ՀԱԿ նոր կուսակցությունը ՀԱԿ-ի բարդույթավորված չինովնիկների համար են ստեղծում

Փետրվար 14,2013 15:38

Պետրոս Մակեյանի խոսքերով, նոր ստեղծվելիք ՀԱԿ կուսակցությունը՝ բզկտված, կազմաքանդված Կոնգրես, դրա հիմքը դրվեց հայտնի քաղաքագիտական վերլուծությամբ եւ վերջակետը քոչարյանապաշտական հայտարարությամբ. «Երբ մարտի 1-ի հեղինակներն ու իրականացնողները, ՀԱԿ-ը հայտնվում են քաղաքական նույն ճակատում, ճամբարում, սա արդեն վերջն է: Այն, որ Լեւոն Զուրաբյանը հայտարարում է, որ այս ձեւավորվող կուսակցությունը հսկայածավալ անկուսակցական բանակինն է, այդ բանակից մնացել են միայն ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի չինովնիկները, որոնց համար էլ այդ կուսակցությունը սարքում են: Որովհետեւ՝ սրանք կոմպլեքսներ ունեն ՀՀՇ մտնելու համար, ՀՀՇ-ն լուծարում են, սարքում են այս անվամբ, որ այս մի քանի տասնյակ նոմենկլատուրան իրեն դիսկոմֆորտ չզգա այդ համակարգում»:

Կլուծարվի՞ ՀԱԿ-ը, թե ներսում կլինեն ուժեր, որոնք դեմ կգնան, հարցին՝ պարոն Մակեյանն ասաց. «Կոնգրեսում լուրջ խնդիրներ, ճգնաժամ կա: Մենք փաթեթ, փաստաթուղթ մշակեցինք, եւ փորձեցինք քննարկման ներկայանալ, բայց պարզվեց Կոնգրեսում քննարկումից ավելի շատ են վախենում: Ստացվում է Կոնգրեսում նույնիսկ հրապարակային խոսելուց են վախենում, իսկ ինչ գործընթացներ են գնալու ՀՀՇ-ում, չեմ ցանկանում խոսել: Ինչու գնացին այս ճանապարհով, կարծում եմ՝ այլեւս չեն տեսնում Կոնգրեսի վերակենդանացման ռեսուրսների հավաքագրման եւ նոր գործընթացներ սկսելը»:

Պարոն Մակեյանն ասաց, որ առաջիկա իրենց համագումարը վերջ կդնի բոլոր հարցերին. «Գիտենք՝ ինչ քայլեր ենք անելու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728