Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանը երբեմն գովում Սերժ Սարգսյանին՝ իր քարոզարշավում

Փետրվար 14,2013 15:27

Րաֆֆի Հովհաննիսյանն իր քարոզարշավի ընթացքում բնականաբար քննադատում է այս իշխանությանը, խոսում է արտագաղթի, երկրում ստեղծված ծանր իրավիճակի մասին, բայց կարմիր գծի նման տանում է նաեւ այն թելը, որ Սերժ Սարգսյանը մեծ ավանդ ունի Արցախյան գոյամարտում, երեկ էլ ասաց, որ նա բարի մարդ է, մարդկանց էլ ասում է, որ գնացեք ընտրության, ում ուզում եք ընտրեք, թեկուզ՝ Սերժին:

Այսօր Aravot.am-ը «Ուրբաթ» ակումբում հետաքրքրվեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից, թե ինչո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանը գովում Սերժ Սարգսյանին՝ լինելով նրա մրցակիցը: Նա պատասխանեց. «Մեր մշակույթը հետեւյալն է, որ անպայման կամ պիտի լավը ասես, կամ՝ վատը, որը շատ արհեստական է: Իր դաստիարակությունը ասում է, իսկապես ես էլ կարծում եմ, որ չպետք է ուրանալ, որ Սերժ Սարգսյանը մեծ ավանդ ունի պատերազմում»:

Մեր դիտարկմանը, որ այդպես Սերժ Սարգսյանի դրական կերպարն է կերտվում ընտրողների մոտ՝ Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Կապ չունի: Րաֆֆի Հովհաննիսյանն այն կերպարն է, որ ճշմարտությունը, եթե կարող է ի վնաս իրեն գալ, ինքը կասի այդ ճշմարտությունը: Ես չեմ ասում՝ դա լավ է, թե վատ: Ես ասում եմ, որ դա փաստի արձանագրումն է: Ասել միայն վատը՝ դա ազնիվ չէ: Ազնիվ չէ նաեւ չասել, որ ունենք մենաշնորհներ, ստվերային տնտեսություն, արտագաղթ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728