Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է ուզում Քոչարյանների ընտանիքը «Առաջին լրատվական»-ից

Փետրվար 14,2013 15:24

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքն արդեն երկրորդ անգամ է դատական գործ հարուցում` ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր և հրատարակիչ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի և «Առաջին լրատվականի» հիմնադիր և պատասխանատու «Առաջին լրատվական» ՍՊԸ-ի: Պահանջը՝ պատիվը և արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքումն է լրատվամիջոցի կողմից և 5 միլիոն դրամի փոխհատուցումը:

Ինչպես Aravot.am-ին փոխանցել էր «Սկիզբ մեդիա կենտրոն»- ի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը , «ԶԼՄ-ի գործունեությունը կխոչընդոտվեր, եթե արգելափակվեին իրենց բոլոր հաշիվները: Բայց դեռ նման արգելանք չկա, չնայած միջնորդություն է ներկայացվել դատարան, սակայն դատարանը չի բավարարել: Միայն գույքի վրա է արգելանք դրվել, իսկ հետագայում ինչ քայլեր կձեռնարկեն, դեռ պարզ չէ»:

Այս առիթով պարզաբանումներ ստացանք նաև հայցվոր կողմից՝ Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների ներկայացուցիչ Արփինե Մելիքբեկյանից: Նա տեղեկացրեց, որ ինքը դեռ չի ծանուցվել դատական նիստի վերաբերյալ և փոխանցեց, պետք է սպասել նիստ նշանակվի, որ օրենքով սահմանված կարգով կողմերը ներկայացնեն փաստարկները, ըստ այդմ գործը շարունակվի:

Անդրադառնալով մեր այն հարցին, թե արդյոք իրենք հետևողակա՞ն են լինելու, որպեսզի իրենց միջնորդությունը՝ «Առաջին լրատվական»-ի հաշիվների վրա կալանք դնելու մասին բավարարվի, Ա. Մելիքբեկյանն ասաց հետևյալը. «Մենք միտված չենք ինչ-որ բացասական քայլի: Ինչ թույլատրելի միջոց կա օրենքով սահմանված՝ դրան ենք դիմել: Նախորդ գործերին հետևելու դեպքում կտեսնեիք, որ պատասխանող կողմը միշտ անբարեխիղճ է գտնվել: Ուստի օրենքով սահմանված ընթացակարգերով միջնորդություն է ներկայացվել, գույքի վրա կալանք դնելու մասով դատարանը կայացրել է իր որոշումը, ուստի պետք է որ այս պահի դրությամբ այն կատարվեր»:

Այն դիտարկումներին, թե Քոչարյանների ընտանիքի՝ պարբերաբար նշված ԶԼՄ-ի դեմ դատական հայցեր ներկայացնելը համարվում է՝ որպես մամուլի ազատության սահմանափակում, հայցվոր կողմի ներկայացուցիչն այսպես արձագանքեց. «Այդպիսի քննարկումներ եղել են նաև հենց իրավաբանների շրջանակներում: Միշտ պատվի և արժանապատվության հարցը չգիտես ինչու դիտարկվում է՝ որպես մամուլի ազատության սահմանափակում, սակայն մենք այդպիսի դիրքորոշում, այնուամենայնիվ, չունենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Պատիվ ու արժանապատվություն պետք է պահանջի,՝ պատվի ու արժանապատվության արժանին:
    Հոկտեմբերի 27-ն ու մարտի 1-ն է նրա պատիվն ու արժանապատվությունը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728