Լրահոս
Օրվա լրահոսը

Մակեյան. Զուրաբյանի քոչարյանապաշտական հայտարարության հետեւանքները

Փետրվար 14,2013 15:04

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի գնահատմամբ, ընթանում են ոչ մրցակցային, տխուր ընտրություններ: «Մեր կանխատեսումներն իրականացան, ընթանում են տխուր, իմիտացիոն ընտրություններ: Չկա ընդդիմադիր ուժային կենտրոն: Այս ամենի մեղավորն ինչքան գործող վարչախումբն է, պետք է խոստովանենք, որ ոչ պակաս իր մեղքի բաժինն ունի ընդդիմությունը, մասնավորապես՝ ՀԱԿ-ը»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց պարոն Մակեյանը:

Նա նորից ընդգծեց, որ ՀԱԿ-ի մեղքի բաժինը տեսնում է ԲՀԿ-ի հետ համագործակցության մեջ. «Ներքաշվելով գործընկերային կապերի մեջ մարտի 1-ի կազմակերպիչների հետ, մասնավորապես՝ ԲՀԿ-ի հետ: Իսկ հանգուցալուծումը Զուրաբյան Լեւոնի վերջերս կատարած հայտարարությունն էր, թե Ռոբերտ Քոչարյանի նախագահությունն ընդունում է դրական մեսիջներով: Քոչարյանապաշտական հայտարարության արդյունքում եղավ այն, որ ավազակապետական բուրգի կազմաքանդման փոխարեն կազմաքանդվեց ՀԱԿ-ը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728