Լրահոս
Օրվա լրահոսը

Ապարանի քաղաքապետ. «Նախագահը ձեւ թափող չի, ինչ մենք ենք ուտում, էն էլ ա ուտում»

Փետրվար 14,2013 15:00

1 2ՀՀ նախագահի հանրապետական թեկնածու Սերժ Սարգսյանի մարզային քարոզարշավն այսօր կսահմանափակվի Արագածոտնի մարզով: Ապարանի մշակույթի տանը նախ դահլիճային հանդիպում կլինի, ապա Աշտարակում՝ բացօթյա հանրահավաք: Մեր այցելության պահին Ապարանի մշակույթի տան բակում դեռ մաքրման աշխատանքներ էին իրականացվում:

Քաղաքապետ Գոռ Աբրահամյանից հետաքրքրվեցինք`ինչո՞ւ նախապես չեն մաքրել «Դեպի ապահով Հայաստան» տանող մշակույթի պալատի շրջակայքը: «Այս տարի աննախադեպ քանակի ձյուն է եկել: Ապարանում դեռ այսքան ձյուն չէր եղել: Չորս-հինգ հարյուր մեքենա ձյուն են հանել: Ուղղակի, մտածում էինք, որ սրանք թեթեւ բաներ են, խանգարող չեն, բայց տղաներն ասացին`էս էլ մաքրեք: Շատ լավ ձյուն ա, ձնառատ երկիր ա, ի՞նչ ա խանգարում որ: Երեւանում մի օր ձյուն ա գալիս, ամբողջ պետական բյուջեն դնում են, որ քաղաքը մաքրեն: Համայնքն իրա ուժերով հազիվ կարողանում ա էսքանն անել: Մեզ մի հատ օգնողը նախագահն ա, էսքան, ինչքան դիմել եմ, մի հատ մարդ չի օգնւմ: Ինչ հարց դիմել եմ, նախագահն ընդառաջել ա: Կառավարությունն էլ է հասկանում, որ հինգ ամիս ավել ձմեռ է լինում մեզ մոտ»:

Նախագահի «ընդառաջելով», Ապարանում վերանորոգվել է կենտրոնական ճանապարհը, նոր հիվանդանոց է կառուցվել: Հարցին`էլ ի՞նչ խնդիր կա, որի համար պատրաստվում եք դիմել նախագահին, քաղաքապետն աաց. «Նախագահը հինգ տարի ծառայել ա մեզ, էսօր եկել ա հատուցման, երախտագիտություն հայտնելու ժամանակը: Էսօր էլ հարց չունեմ: Եթե ժողովուրդը կունենա`թող ասեն»: Քաղաքապետը վստահեցրեց, որ նախապես հարցեր չեն «պատվիրել»:

Ապարանի քաղաքապետից նաեւ հետաքրքրվեցիք, թե հանդիպումից հետո որտե՞ղ եւ ինչ հյուրասիրություն են նախապատրաստել Սերժ Սարգսյանի համար: «Նախագահը հետո գնալու ա ուրիշ տեղ հանդիպման, չի մնալու, որ հյուրասիրենք, բայց նախագահը ձեւ թափող չի, ինչ մենք ենք ուտում, էն էլ ա ուտում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728