Ինչպիսի՞ն կլինի մասնակցությունը գալիք նախագահական ընտրություններին, ինչպիսի՞ն է ներկա փուլի ընտրողների կայացրած որոշումների պատկերը:
Ըստ եզրափակիչ հարցման արդյունքների, հարցման մասնակիցների 56%-ն է ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցելու, 35%-ն ընտրություններին չի մասնակցելու, իսկ 9%- ը դեռ կողմնորոշված չէ: Այսօր այս մասին «Հենարան» մամուլի ակումբում ասաց սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
Եզրափակիչ հարցումն ացկացվել է 2013-ի փետրվարի 8-10-ն ընկած ժամանակահատվածում:
Ազգաբնակչության սեռա-տարիքա-կրթական կառուցվածքին համաչափ 1670 չափահաս բնակիչ, որոնց գտնելու համար առաջարկ է արվել 2340 հոգու, մոտ 670-ը (29%) հրաժարվել են՝ քաղաքականությամբ չզբաղվելու պատճառով: «Ըստ ստացված արդյունքների, կարծում եմ, որ ընտրությունները կլինեն միափուլ»,-ասում է նա:
Կարդացեք նաև
Ադիբեկյանն անդրադառնալով վերջին շրջանում ներքաղաքական վիճակին, այն ամենին, ինչ տեղի ունեցավ ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ, ասաց, որ նրա ճանաչողությունը հասել է, սակայն ձայների բաշխման վրա ոչ մի փոփոխություն չի եղել:
«Թվերը հրապարակել չեմ կարող, քանի որ օրենքը թույլ չի տալիս ընտրություններից մինչև 7 օր առաջ հայտնել. դրա իրավունքը չունեմ, քանի որ ընտրություններին 5 օր է մնացել»,-ասաց Ադիբեկյանը:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ