Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Այսօր այլեւս անիմաստ է խոսել միասնական թեկնածուի մասին»

Փետրվար 14,2013 14:41

 

Այսօր «Ուրբաթ» ակումբում լրագրողներից մեկը փոխանցեց Պարույր Հայրիկյանի խոսքերը, որ իր մահափորձից հետո թեկնածուները շարունակեցին իրենց քարոզարշավը՝ կարծես ոչինչ չէր եղել եւ իրենց պահվածքով դասվեցին՝ որպես մահափորձ կազմակերպողների դաշնակից: Լրագրողը խնդրեց մեկնաբանել դա:

Ռուբեն Հակոբյանը ճշտեց՝ ե՞րբ է ասել, ժամն էլ պիտի հարցնեմ, որովհետեւ հաջորդ ժամին տեսնենք ինչ է ասելու: Նրա խոսքերով՝ «Մի հատվածը թեկնածուների քարոզչություն է տանում այլ թեկնածուների դեմ: Պարույր Հայրիկյանը ազնիվ չի ներկայացրել այդպես, որովհետեւ մահափորձից անմիջապես հետո եղել ենք իր մոտ: Այլ հարց է, որ Պարույր Հայրիկյանը այս փաստը փորձեց օգտագործել եւ միասնական թեկնածուի մասին գաղափարներ էր ասում, որն ընդունելի չէր»:

Ինչ վերաբերում է քարոզարշավը չդադարեցնելուն, Ռուբեն Հակոբյանն ընդգծեց, որ ամենաշատը քարոզվել է հենց Պարույր Հայրիկյանը:

Այս օրերին շատ մարզերում, հենց Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի քարոզարշավների ժամանակ, Պարույր Հայրիկյանին բնակիչները դավաճան էին կոչում, իշխանության մարդ: Aravot.am-ը հետաքրքրվեց, թե այդքանից հետո է՞լ են միասնական թեկնածուի շուրջ շարունակելու պարոն Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Պարույր Հայրիկյանը բանակցություններ վարել, եւ երբ այդ մասին ներքին քննարկումներ էին գնում, ո՞ւմ օգտին էր առաջարկվում հանել թեկնածությունը: Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Պարույր Հայրիկյանը իրեն նկատի ուներ: Զինված հարձակումից հետո մեր մարտավարությունը չի փոխվել: Մի պահ անհավասարակշիռ բան ստեղծվեց ուղղակի:

Միասնական թեկնածուի հետ կապված, այսօր խոսել այդ մասին ուղղակի ուշադրությունը շեղելու նման մի բան է: Երկրորդ փուլից հետո հնարավոր է լինի համագործակցություն, բայց այս պահին անիմաստ է խոսել այդ մասին, որովհետեւ հաշված օրեր են մնացել եւ ընտրացուցակներն արդեն տպվել են:

Ռուբեն Հակոբյանը չի հասկացել, թե ինչ էր ուզում այս ընտրարշավում Արման Մելիքյանը. «Ես չհասկացա, թե ինքը ինչ խնդիր էր իրականացնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728