«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունն ահազանգում է, որ Սյունիքի մարզում գտնվող 4-րդ դարի Թանահատ վանքը կործանվում է աչքի առջև: Նախաձեռնությունը «Կեղծ արժեքներ» շարքի հերթական տեսանյութում ներկայացրել է բացառիկ կադր. ընդամենը 30 տարի առաջ կանգուն կամարն արդեն չկա: Այս համեմատությունը հրաշալի ձևով ցույց է տալիս, թե ինչի է դատապարտված մեր մշակութային ժառանգությունը նման վերաբերմունքը շարունակելու պարագայում:
Ամենացավալին այն է, որ այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն իր երևանյան նստավայրի կառուցման համար է բարերարներից ահռելի գումարներ պոկում: Պարզ չէ, ով է մեր ազգի գլխին ուղարկել այս կաթողիկոսին, բայց որ Աստված չէ՝ հաստատ:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն