Այսօր «Արմատ» ակումբում էպոսագետ Վարդան Սեդրակյանը խոսելով Հայրիկյանի գործով ձերբակալվածների մասին, ասաց, որ նրանցից մեկի Խաչատուրի զոքանչը իր դեմ խոսել է՝ ասելով, թե Հայրիկյանի մահափորձի պատվիրատուն Սեդրակյանն է եւ, որ ինքը Խաչատուրին մեղադրում է թմրամոլության մեջ. Զոքանչն ասել է նաեւ, որ Սեդրակյանը խաղամոլ է. «Թմրամոլ լինելու մասին ես չեմ հայտարարել, բայց այդ ինչ եմ խաղում ես, կամ` կազինո գնալը արգելված չէ ու դրա համար ոչ մեկի չեն դատապարտում»:
Սեդրակյանն անդրադառնալով իր քարոզաշավին, հումորով ասաց, որ մանկուց երազել է նման քարոզարշավի մասին, որ ինքն առաջադրվի ու թեկնածուներից մեկի դեմ մահափորձ իրականացվի: Ինչ վերաբերում է Հայրիկյանի գործով ձերբակալվածներին, ասաց, որ վստահ է, նրանց հենց այնպես չեն ձերբակալել, բայց համոզված չէ, որ հենց իրենք են հանցագործությունն արել.«Շատ հակասական բաներ կան, բայց այն, որ մասոնական կազմակերպությունները խնդիր ունեն իրենց ներկայացուցչին այստեղ դարձնեն նախագահ, դա հաստատ է»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ