Դավիթ Նալբանդյանն իր վերջին պաշտոնական խաղը անց էր կացրել համարյա վեց ամիս առաջ՝ օգոստոսին, Վինսթոն-Սալեմում: Այսօր 175 օր անց նա վերջապես նորից պաշտոնական խաղ անցկացրեց: Նա արդեն երկար ժանամակ էր, ինչ դադար էր տվել, բայց այժմ վերադարձել է:
Դավիթի հակառակորդը Ջորջ Ագիլարն էր Չիլիից: Ագիլարը 28 տարեկան է և զբաղեցնում է #191-րդ տեղը: Սա Ագիլարի 9-րդ խաղն էր ATP մակարդակում և հավանաբար մեկը կարևորագույն խաղերից իր կարիերայում: Մինչդեռ Դավիթի համար դա առաջին փորձարկումն էր խաղային պայմաններում: Նոր սեզոնի սկզբում սա հնարավորություն էր տեսնելու, թե ինչ վիճակում է Դավիթը՝ ինչպես ֆիզիկապես, այնպես էլ խաղային առումով:
Փետրվարի 13-ի խաղը Դավիթի և Ագիլարի առաջին հանդիպումն էր: Դավիթ Նալբանդյանը զբաղեցնում է 93-րդ տեղը, իսկ Ջորջ Ագիլարը 191-րդ: Այս 2 խաղացողները երբեք իրար հետ չեն խաղացել և կարելի է ասել, որ նրանց տարբերությունը շատ մեծ է:
Խաղը կայացավ Բրազիլիայում, և Դավիթ Նալբանդյանը 2:1 հաշվով հաղթանակ տարավ: