Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը կազմակերպվել է մասոնական կազմակերպության միջոցով, որի մեջ են նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր հայրը».- հայտարարեց էպոսագետը (Տեսանյութ)

Փետրվար 14,2013 13:47

Այսօր ՀՀ նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը «Արմատ» ակումբում անդրադառնալով վերջին զարգացումներին, հայտարարեց. «Անկախ նախագահական ընտրությունների արդյունքից, իսկ ես վստահ եմ, որ ես եմ հաղթելու եւ ես չեմ ճանաչելու այս ընտրությունները որպես ազատ եւ արդար: Կոչ եմ անում իմ համակիրներին ամուր մնալ իրենց հավատի մեջ, մասնակցել ընտրություններին, ես էլ եմ մասնակցելու ու քվեարկելու եմ իմ օգտին»,-ասաց Սեդրակյանը՝ հավելելով, որ այս ամենից հետո, երբ ինքը դառնա ՀՀ նախագահ, նոր ընտրություններ է անցկացնելու:

Սեդրակյանը նաեւ հայտարարեց, որ բավարար հիմքեր ունի պնդելու համար, որ Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը կազմակերպվել է մասոնական կազմակերպության միջոցով, եւ որ այդ կազմակերպությունը, որը ամերիկյան բուն կազմակերպության մեջ է մտնում` դրա մեջ է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր հայրը. «Հայրիկյանն այստեղ պատահական չէր ընտրված որպես զոհ, Հայրիկյանը դատելով իր քարոզարշավին արտահայտած մտքերից, այդ կրակոցից առաջ հաղորդման ժամանակ պատահաբար չէր խոսում, որ եթե թեկնածուներից մեկի համար ստեղծվեն խոչընդոտներ, ապա ամբողջ ընտրական ընթացքը համարվում է անվավեր, իսկ որտեղից նա այդ ամենը գիտեր»:

Ւսկ թե ինչ կապ ուներ Վարդան Սեդրակյանն այս ամենի հետ, նշեց` «հենց քարոզարշավի սկզբից ակնհայտ էր, որ կա մի թեկնածու, որն առաջնորդվում էր ազգային գաղափարախոսութամբ ու սկզբնական շրջանում մեծն սոցիոլոգը նույնիսկ իր հարցումներում իմ անունը չէր ներառում  եւ այլն»: Սեդրակյանի խոսքով՝ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այդ ամենը միամիտ չէր անում, նա հորդորեց սոցիոլոգին հարցնել, թե անցյալ տարի ամռանը, երբ Հայաստանում էին մասոնները, ովքեր էին ներկա այդ ժողովներին…

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. David says:

    Փաստորեն մասոնական հողի վրա շեղված շուլլերը սրանց նախապատրաստել էր այս խաղի համար;Մասոնական հողի վրա հիվանդ են ոմանք;Բուժվել է պետք, մեղք են;Հեչ խելոք խայծ չէ;Այ եթե այդ մասոնասարսափածը ,,մնա ,, կհասցնի հնձել իր ցանած մասոնական բլեֆների պտուղները;Վախը բռնեք,վախեցած զրպարտիչների,նստեցրեք գահին, խոնարհվեք, որ լավ զգա, բայց մի զրպարտեք;Էպոսագետ, գոնե գիտես ու*մ պատկերն է կրում Սասունցի Դավթի արձանը;Էպոսագետ, կոդերը որ բացվեն, դեռ ժամանակը չէ, իհարկե, դու և դասատուդ …ձեր դեմքերը մառախուղի մեջ էլ չեք գտնելու;Չիմանալն ամոթ չէ, բայց զրպարտելը բնազդային է;Տա աստված, որ ուզածդ բռնակալը մնա և տեսնեմ այն ինչն ամենից շատ եմ ուզում տեսնել ;
    Էպոսագե*տ, չէ հա, բլեֆագետ;

    • Elmira says:

      Հարգարժան հոդվածագիր, էթիկայի կանոններում չի տեղավորվում այն, որ լրագրողն իր կարծիքն ու վերաբերմունքն է արտահայտում որևէ մեկի կամ իրադարձության նկատմամբ: Ուստի կարիք չկա արհամարհանքով գրելու <>: Խորհուրդ կտայի ավելի լուրջ վերաբերվել Վարդան Սեդրակյանին, քանի որ փորձը ցույց է տվել, որ նրա բոլոր մտքերը համապատասխանել են իրականությանը, այլ հարց է, երբ ուզում ենք աչք փակել այս կամ այն երևույթին: Պարոն Սեդրակյանն ակնհայտ արժանի է նախագահ դառնալու և մենք իր կողիքն ենք, ինչ էլ որ նրա մասին թափթփուկ լրագրողներն ու անտեղյակ քաղաքացիները բարբաջեն: Պարոն Սեդրակյան, մենք ձեզ ենք ընտրելու և ձեր համակիրները բավականին շատ են: Բնական է, որ կուզենան ցեխ շպրտել ձեզ, վրա, էս ստրուկի հոգեբանությամբ տառապողներին ազնիվ ու արդար ղեկավար պետք չի, բաց ինձ պետք է: ՀԱՂԹԱՆԱԿ ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ…

  2. susanna says:

    այս մարդու հետ կարծես ինչոր բան այն չէ, ես գնալով ավելի եմ համոզվում, կամ այդ ինչ էպոսագետ է, որ մինչև հիմա չենք տեսել ու լսել.այդքանից հետո, տեսնելով, որ կասկածները դեպի իրեն են տանում, սկսել է ուրիշների մեղքն առնել.տո ցնդած, քեզ ով է ճանաչում, որ դեռ միհատ էլ ընտրի.

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728