Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեր կյանքի 15 տոկոսը

Փետրվար 14,2013 13:12

Երկրում ժողովրդավարության եւ օրինականության մակարդակը միայն 5 տոկոսով է կախված առաջին դեմքի բնավորությունից: Նախագահը կարող է լինել նենգ եւ քինախնդիր, կարող է լինել հանգիստ եւ զուսպ՝ դրանով պայմանավորված են որոշակի երանգներ, ինչ-որ ոլորտների վրա դա կարող է դրական կամ բացասական ազդեցություն ունենալ, սակայն սկզբունքայնորեն դա որեւէ բան չի որոշում: Այդ պատճառով ինձ երբեմն զարմացնում է, որ ոչ միայն շարքային քաղաքացիները, այլեւ մեկնաբանները, հասարակական, քաղաքական գործիչները սկսում են քննարկել նախագահի թեկնածուների անձնական արժանիքները կամ թերությունները: Բայց մենք երեխաների համար քավոր չենք ընտրում, որպեսզի կողմնորոշվենք նման հատկանիշներով: Օրինակ՝ Հրանտ Բագրատյանի բնավորությունը, եթե ռուսերեն դարձվածք օգտագործենք, «շաքար չէ»՝ նա բավականին գոռոզ է եւ բռնկուն, բայց հենց նա է ներկայացնում, գոնե ինձ համար, հասկանալի, ընկալելի առաջարկներ՝ երկրի վիճակը բարելավելու ուղղությամբ: Դրանից, ծրագրերից, գաղափարներից կախված է մեր կյանքի եւս 10 տոկոսը:

Եվ այսպես, 5 տոկոս նախագահի անձը, 10 տոկոս՝ նրա ծրագիրը: Իսկ մնացա՞ծը: Գիտեմ, որ խիստ ոչ ժողովրդահաճո միտք եմ արտահայտում, բայց մնացածը կախված է մեզնից: Ով էլ լինի նախագահը, վարչապետը կամ, ասենք, մշակույթի նախարարը, իրավիճակը նույնը կլինի, եթե մենք նրանցից չպահանջենք այն, ինչ մեզ պետք է: Որքան էլ բռնապետ լինեն նրանք իրենց բնավորությամբ, որքան էլ դատարկ եւ անիմաստ ծրագրեր ներկայացնեն, նրանք չեն կարողանա դիմադրել հասարակության երկարատեւ եւ կազմակերպված ճնշմանը: Իհարկե, հակառակն էլ կա՝ ցանկացած հրեշտակ իր հանճարեղ ծրագրով չի դիմանա իշխանությունը չարաշահելու գայթակղությանը, եթե հասարակական ճնշում չլինի: Վստահ եմ, որ եթե ուրբաթ օրերին դատախազության մոտ հավաքվի ոչ թե 100, այլ 10 000 հոգի, իշխանությունը ստիպված կլինի փոխել Տիգրան Առաքելյանի նկատմամբ իր անարդար վճիռը: Եթե նույնքան մարդ պահանջի Սյունիքի արոտավայրերը չհանձնել իրանցի անասնապահներին, ապա ոչ ոք չի համարձակվի դա անել:

Ամբողջ խնդիրն այն է՝ մենք իսկապե՞ս ցանկանում ենք, որ այդ եւ հարյուրավոր այլ խնդիրները լուծվեն, թե՞ պարզապես ուզում ենք «անհատապես» լավ ապրել եւ տարբեր իրական ու վիրտուալ անկյուններում բամբասել եւ փնթփնթալ սեփական, ինչպես նաեւ «էս ժողովրդի» դժբախտ կյանքից: Այդ առումով բացարձակապես անիմաստ են նախագահի թեկնածուների եւ այլ քաղաքական գործիչների նկատմամբ թե՛ ագրեսիվ մերժողականությունը, թե՛ կույր երկրպագությունը: Ինձ թվում է՝ բոլորովին չարժե դրա վրա էներգիա եւ ժամանակ ծախսել: Այդ մարդկանցից շատ քիչ բան է կախված, պայմանականորեն ասած՝ մեր կյանքի ընդամենը 15 տոկոսը: Մնացածը մեր ձեռքում է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    «Վստահ եմ, որ եթե ուրբաթ օրերին դատախազության մոտ հավաքվի ոչ թե 100, այլ 10 000 հոգի, իշխանությունը ստիպված կլինի փոխել Տիգրան Առաքելյանի նկատմամբ իր անարդար վճիռը: Եթե նույնքան մարդ պահանջի Սյունիքի արոտավայրերը չհանձնել իրանցի անասնապահներին, ապա ոչ ոք չի համարձակվի դա անել»:
    Ընդհանուր առմամբ առարկություն չունեմ այս մտքերի դեմ, բայց խնդրի նման դիտարկումը ընդունելի է համարում, որ կարելի է նաև ունենալ ժողովրդի հանդեպ քամահրական վերաբերմունք ունեցող իշխանություններ, ապա և նրանց դեմ մաքառող առաջադեմ մի հերոս ժողովուրդ, և այդ հարցն ըստ էության իրենից առանձապես բան չի ներկայացնում:
    Իմ ընկալմամբ ժողովուրդը ոչ թե պետք է պայքարի իշխանությունների շարունակական ապօրինությունների դեմ, այլ հասարակական քննարկումների միջոցով հուշի իր սիրելի կառավարությանը, օրինակ՝ թե սյունիքի արոտավայրերում խոշո՞ր՝ թե մանր եղջրավորների բուծման համար վարկեր ստանա պետությունը, այլ ոչ թե երկրի մի մասը վարձով տա՞ն, թե չտան որպես անտեր չոլ…
    Հ.Գ. Հուսով եմ, այս մեկնաբանությունս չի արժանանա մերժված նախորդ երկուսի ճակատագրին:

  2. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Ուզում եմ հիշեցնել, որ մերժել-չմերժելը իմ իրավասությունների մեջ չէ

    • Մարգար Մախսուդյան says:

      Ուրեմն էպոսագետի եվրոպական արտաքինով ու արհետավարժ գործակալների մատն է խառը այս մութ գործում…

  3. Ruben says:

    Եթե տեղական ոչխարի բերնից են «հացը» (Սյունիքի արոտավայրերը) կտրում, էլ ի՞նչ կարելի է սպասել: Եթե, միայն, մաքին ու գելխեղդը իջնեն քաղաք, կազմեն տոկոս եւ «պայքարեն, պայքարեն, պայքարեն միչեւ վերջը» հանուն հոտի շահի:

  4. Լևոն Մելքումյան says:

    Ես կարծում եմ, որ ոչ մի իշխանություն չի կարողանա իրականացնել տոտալիտար, բռնակալական քաղաքականություն, եթե ժողովուրդը իսկապես ունենա արդարության, ժողովրդավարության իրական պահանջարկ: Այդպիսի իշխանությանը ժողովուրդը կսրբի, կավլի և կլցնի աղբանոցը շատ արագ:

  5. Վազգեն Աբրահամյան says:

    Եթե յուրաքանչյուրը իր տեղում աշխատի եղած օրենքների դաշտում, ապա երկրում ամեն ինչ չէ, որ այսպես կլինի: Մեր երկրում գործում է սահմանազանցության օրենքը և տիրում է համատարած վախի մթնոլորտ, իսկ 1-ին դեմքից շատ բան է կախված / թեկուզ և 15%/: Թող այդ տոկոսի մեջ մտնի նաև վերո նշվածը:

  6. harutyun V says:

    Նկատմամբ Ազերիական հիւանդոտ ձգտումներուն այն ամէն ինչ որ մերն է իւրացնելու լուրջ մտաւորական բարեկամ մը ինձ պատասխանեց այսպէս ։
    Այս ընթացքի վերջը չի երևում ու կարծում եմ, պայքարելն էլ մի տեսակ ծիծաղելի է, քանի որ այդ «գլուխը պատով տուածներն էլ» մարդկայինի սահմանից դուրս են, դրանց ասած-չասած՝ մի հաշիւ է… աւելի լաւ է մենք մեր մշակոյթին սկսենք տէր դառնալ՝ եկեղեցիները վերականգնել, երգը մաքրել թուրքականութիւնից, ժողովրդի մէջ արթնացնել քրիստոնեայի յիշողութիւնը՝ հեթանոսական կռապաշտական սովորոյթներից դառնան իրենց մաքուր ակունքներին՝ պաշտելով ոչ թէ նիւթը, այլ այն Ստեղծողին… ո՞ւր են հասել, միայն իմանաք, ինչքա՜ն խորն է այդ հեթանոսութիւնը ժողովուրդի մէջ՝ այստեղ մնացածների մէջ… լաւերը իրօք գնացին ու գնում են։ Երեւի մատների վրայ հաշուած մարդիկ մնացին, որ պայքարելու իմաստ չեն տեսնում՝ թեկուզ այս ճանապարհով։ Ասել կուզեմ, մեր միջի թրքութիւնն է պէտք առաջին հերթին վերացնել, յետոյ նայել դրսի թուրքերը ինչպէս են ոտնահարում մեր ազգայինը… որի իրաւունքը հէնց մենք էլ տուել ենք։ Սուրբ տեղը դատարկ չի կարող մնալ…։

    .

  7. Edgar says:

    Պրն.Աբրահամյան, էդքանը որ լավ ասում եք, ինչու մի օր չտեսանք մի տեղ ել դըք լինեիք ցույց անողներից մեկը… չէ, դուք էլ լավ քարոզում եք տպագիր տարաԾքում….Դուք ևս այս երկրիքաղաքաղացի եք չէ՞:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728