Այս պահին ՀՀ նախագահի նստավայրի մոտ նախկին ոստիկան Մխիթար Ալումյանի կինն ու երեխան բողոքի ակցիա են անում. Նրանք պահանջում են վերջապես վճարել Ալումյանի 10 հազար ժամ արտաժամյա աշխատանքի վճարները:
11 ամյա Կարինեն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ եկել է նախագահ Սերժ Սարգսյանից խնդրի իր խոսքերով ասած՝ պապայի աշխատավարձը: Ալումյանի կնոջ՝ Շուշանիկ Նասիբովանն էլ պատմեց, որ այլեւս չեն կարող համբերել, երեխան օր օրի վատանում է, իսկ պաշտոնյաններն ամեն անգամ խոստանանում են, որ խնդիրը կլուծեն եւ Ալումյանի 6,5 միլիոն դրամ աշխատավարձը կտան:
Մեր այն հարցին, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը խոստացել էր անձամբ զբաղվել այդ հարցով, ի՞նչ փուլում է ծառայության պետի խոստումը, տիկին Նասիբովան ասաց, որ պարոն Հովսեփյանն այդպես էլ չզբաղվեց այդ գործով՝ ամեն օր նախագահի հետ քարոզարշավի է, երեւի մեր հավեսն ու ժամանակը չունեն. Հիվանդ երեխան իրենց չի հետաքրքրում:
Մանրամասները՝ տեսանյությում
Կարդացեք նաև
Տիկին Նասիբովան Բաղրամյան 26 հասցեում սպասում էր ՀՀ նախագահին, որպեսզի երեխայի հետ կարողանա նախագահի մեքենայի «դեմը կտրի», սակայն, մոտ 20 րոպե սպասելուց հետո, մտածեց, որ նախագահը քարոզարշավի մեկնած կլինի, ուստի որոշեց երեխայի հետ գնալ եւ նամակների բաժնում սպասել, այդ բաժնի ղեկավարին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ