Փետրվարի 13-ին, ժամը 10.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի 33ա շենքի 114-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին, բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ արձագանքման և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խմբերը:
Փրկարարները, բացելով բնակարանի դուռը, խոհանոցի հատակին հայտնաբերել են 1951 թ. ծնված Լևոն Հարությունյանի դին:
ԱԻՆ