Արձանագրելով, որ քաղաքական գաղափարների գրեթե զրոյական մրցակցության անգամ ներկա վիճակում 2013թ. նախագահական ընտրությունները սպասվող աշխարհաքաղաքական մարտահրավերների տեսանկյունից այնուամենայնիվ էական դեր ունեն Հայաստանի պետականության համար, միաժամանակ ընդգծելով, որ ընտրությունների՝ պաշտոնապես հայտարարվելիք արդյունքները հերթական անգամ կանխորոշելի են, ինչի պատճառով տիրում է համատարած եւ արդարացված անտարբերություն, Պահպանողական կուսակցության Կենտրոնական խորհուրդը հասարակությանը չհորդորելով հանդերձ անպայմանորեն մասնակցել ըստ էության գրեթե ոչինչ չորոշող քվեարկությանը, առաջարկում է մասնակցության դեպքում քվեն տալ իր նախընտրական ծրագրում Հայաստանի ինքնիշխանության ամենաբարձր մակարդակը խոստացող թեկնածու Պարույր Հայրիկյանին:
Այսպիսի ընտրություններում Հայաստանի հնարավոր ձեռքբերումը, դժբախտաբար, կարող է լինել միայն այն, որ մեզ եւ արտաքին աշխարհին ցույց տրվի, որ հայաստանյան հասարակությունն անտարբեր լինելով հանդերձ կիսաազատ որակված սեփական երկրի ընտրական ցածրակարգ գործընթացների նկատմամբ՝ այնուամենայնիվ իր ներսում ունի պետականության ջատագովների կրիտիկական զանգված, որը բավարար է, որպեսզի Հայաստանի ինքնիշխանության աստիճանի դեմ սպասվող արտաքին ոտնձգությունների դեպքում շանթարգելի դեր կատարի:
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Կարդացեք նաև
Պահպանողական կուսակցության նախաահ