Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վերահաստատում. ՀԱԿ-ի տեղերը Կոնգրեսի լիցենզավորված մարդկանց թողելով դուրս, տվեցին ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին

Փետրվար 14,2013 11:59

Նախօրեին մամուլում տեղեկություն եղավ, որ Արարատի մարզի մի քանի ընտրական տեղամասերի հանձնաժողովների կազմից ՀԱԿ-ը հանել է դաշինքի ներկայացուցիչներին՝ իր մանդատները շնորհելով ՀՀԿ-ականների եւ ԲՀԿ-ականների։ Տեղեկատվության աղբյուրը վերջերս Հրանտ Բազրատյանի Արտաշատի շտաբը համակարգելու համար ՀՀՇ շարքերից հեռացված Հենրիկ Ավագյանն է։ Նա մեզ հայտնեց, որ լուրը համապատասխանում է իրականությանը։ «Հանձնաժողովներում ՀԱԿ-ի տեղերը մեր՝ Կոնգրեսի լիցենզավորված մարդկանց թողելով դուրս, տվեցին Հանրապետական ու Բարգավաճ, նշանակելով նրանց»,- ասաց նախկին ՀՀՇ-ականը։

Հարցին՝ ՀԱ՞Կ-ն է նշանակել այլ կուսակցությունների այդ մարդկանց, թե տեղերը ազատ են մնացել եւ համալրվել են ինչ-որ սկզբունքով, Ավագյանը պատասխանեց. «Ո՞նց ազատ կմնան, մեր ՀԱԿ-ի տեղերը մենք չենք կարում փակենք»։

Հարցին՝ համոզվա՞ծ եք, որ էդ նշանակված մարդիկ ՀՀԿ-ական են կամ ԲՀԿ-ից, պնդեց, որ բոլորին ճանաչում է, ցուցակն իր մոտ է։ Ավելին, ասաց հետեւյալը. «Մեր տղաներին էլ, որ նշանակված էին, հանել են։ Նշանակել էին իրանց, հետո հանեցին։ Թե ինչի էին հանել, տեղյակ չեմ այս պահին»։

Մեր զրուցակցի խոսքով, Կոնգրեսականներին ցուցակից հանողն ու իշխանության ներկայացուցիչներին նշանակողը եղել է ՀԱԿ-ի Արտաշատի պատասխանատու Հարութ Հովհաննիսյանը։ Վերջինս հանձնաժողովների ցուցակներից հանված անձանց ասել է. «իմ ձեռն ա, ոնց ուզեմ, էդպես կանեմ»։ Մեր հեռախոսազրույցի պահին Հենրիկ Ավագյանի մոտ էին ՀԱԿ-ի լիցենզավորված եւ հետո ցուցակներից հանված անձանցից 4-ը։ Զրուցեցինք նրանցից Արուսյակ Հովհաննիսյանի հետ։ Նա ասաց հետեւյալը. «Որքան հասկանում եմ, ՀԱԿ-ի ներկայացուցիչներից, որը կարող է պայքար տանել, չպիտի ընդգրկվի էդ ցուցակների մեջ, ինչքան հեռու լինի ընտրություններից, այնքան իրենց ձեռ ա տալիս»։

Տիկին Հովհաննիսյանը նույնպես հաստատեց, որ Հարութ Հովհաննիսյանն է հանել իր անունը հանձնաժողովի կազմից՝ ասելով, թե՝ ինձ ով ձեռ ա տալիս, նրան էլ նշանակում եմ։ Իմ զրուցակիցը հանձնաժողովներից հեռացվածներից նշեց նաեւ Քաջիկ Գրիգորյանի անունը։

Արուսյակ Հովհաննիսյանի ասելով՝ «Հարութը եւ նրա օգնական Վիկտորը իրենց հարազատներով են՝ քենիով, քրոջով, եղբորով, եւ կառավարում են ոնց ուզում են։ Էս ընտրությունները տենց արեցին, նախորդ ընտրությունը՝ նույնպես։ Շատ բաներ կարելի ա պատմել, ուղղակի հեռախոսով երեւի հարմար չի»,- ասաց տիկինը։

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով փորձեցինք կապվել Կոնգրեսի համակարգողի եւ խմբակցության քարտուղարի հետ, սակայն վերջիններս մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728