ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նախագահի բոլոր թեկնածուներին, բացի գործող նախագահ Սերժ Սարգսյանից, համարում է իր դեմ մահափորձ իրականացրած անձանց դաշնակիցներ:
«Հունվարի 31-ի մահափորձը ընտրապայքարից դուրս բերեց հիմնական թեկնածուներից մեկին: Ամբողջ աշխարհում դա կզգաստացներ մյուս թեկնածուներին, կասեին՝ օհո սա անթույլատրելի բան է: Եվ մի խումբ մտավորականներ թեկնածուներին դիմեցին՝ կոչով հանել իրենց թեկնածությունը: Ես անհարմար զգացի ու դրեցի մի կողմ: Թեկնածուները, ասես ոչինչ չի պատահել, շարունակում էին իրենց ընտրապայքարը:
Այս պահվածքով դառել էին այդ սպանությունը պատվիրողների դաշնակիցը՝ Հայրիկյանի բացակայությամբ իրականացվող քարոզարշավով: Միայն Սերժ Սարգսյանը դադարեցրեց քաոզարշավը»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց պարոն Հայրիկյանը:
Պարոն Հայրիկյանն ասուլիսի ժամանակ պատասխանեց միայն մեկ հարցի, ասաց, որ իրեն շատ լավ չի զգում:
Կարդացեք նաև
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում տեղեկություններին, թե մահափորձի պատվիրատուն նախագահի էպոսագետ թեկնածուն է՝ ասաց. «Ես գործի քննության վերաբերյալ հարցերին չեմ պատասխանում: Ոչ այդ կրակողները, ոչ էլ նրանց հետ կապված էպոսագետը հիմնական դեմքերը չեն: Չեմ խորանում, որովհետեւ այդ գործը այնքան մաքուր է արված, որ մի քանի շերտով ապահովագրված գործ է»:
Ըստ նրա, մահափորձի նպատակը իրեն՝ որպես հիմնական թեկնածուի ընտրապայքարից դուրս հանելն էր նաեւ. «Հունվարի 21- 31-ը Հայրիկյանի վարկանիշը կտրուկ աճում էր: Ուշադիր եղեք՝ վիրավորվել է ուսից հայտարարությանը: Պարզեք խնդրում եմ, որովհետեւ հայտարարողը տեռորիստների դաշնակիցն է, պարզեք ով է այդ հայտարարություն անողը:
Ով է եղել պատվիրատուն, սա է հիմա կարեւորը՝ պարզել»:
Ասուլիսի ավարտին պարոն Հայրիկյանն ասաց, որ բժիշկները խստորեն արգելել են իրեն տեղաշարժվել , այդ պատճառով ինքը հետաձգել է այսօր Վանաձոր մեկնելու իր ծրագրերը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Տեսնես պ-ն Հարմարվյանը էլ ինչ կմոգոնի…