Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վարդան Սեդրակյանի ձեռագիրն է, նա է դրդել այս երկու անմեղ տղաներին, որ գնան այդ արարքին»

Փետրվար 14,2013 11:32

51-ամյա Կարինե Էլչակյանը՝ Խաչատուրի զոքանչը, նշեց, որ ինքը շատ լավ գիտի, թե ով է պատվիրել Պ. Հայրիկյանի մահափորձը. «Սրանից մի քանի ամիս առաջ, երբ Խաչիկը տաքսի էր քշում եւ բանվորների էր տանում Վարդան Սեդրակյանի առանձնատուն ու երեկոյան հետ բերում, մեզ ասաց, որ Վ. Սեդրակյանն իրենց հանձնարարել է՝ իր քարոզարշավի բուկլետները բաժանեն մարզերում, եւ դրա դիմաց նրանց գումար է տվել վառելիքի, ինչպես նաեւ իրենց կատարած աշխատանքի համար»։

Կարինեի խոսքով՝ իրենք էլ օգնել են էպոսագետ Վ. Սեդրակյանին՝ հաշվի առնելով, որ նա Քանաքեռի բնակիչ է. «Բուկլետներ մենք էլ բաժանեցինք եւ մարդկանց խորհուրդ տվեցինք, եթե Վ. Սեդրակյանն այն մարդն է, որի ծրագրերը հավանում եք, ապա ընտրեք նրան»։

Խաչատուրի զոքանչն ասաց, որ նախագահի թեկնածու Վ. Սեդրակյանն ունեցել է «Վոլվո» մեքենա, եւ Խաչատուրը ցանկացել է գնել այդ մեքենան. «Խաչատուրը մեզ ասաց, որ այն չի կարող միանգամից ձեռք բերել, եւ Սեդրակյանը նրան ասել է, թե ամիսը 500 դոլար տո՛ւր ու կամաց-կամաց փակվի՛, ու մենք ապառիկով վերցրինք նրանից»։

Տիկին Կարինեն մեզ այս մանրամասները պատմեց՝ նշելով, որ Վ. Սեդրակյանը հեռուստատեսությամբ ասել է, թե իր այդ «Վոլվո» մեքենան նա տվել է Խաչատուրին։ «Տո դու բան տվո՞ղ ես, դու այնքան ստոր մարդ ես։ Մի՞թե Հայրիկյանը չի հասկանում, թե ինչ է ասում իր մասին Սեդրակյանը. «Իմ մի մեքենան արժե ամբողջ Պարույր Հայրիկյան», այս մասին նա ասում է, քանի որ նա այնքան վախով է լցված։ Ես 99 տոկոսով համոզված եմ, որ այս ամենը Վարդան Սեդրակյանի ձեռագիրն է, նա է դրդել այս երկու անմեղ տղաներին, որ գնան այդ արարքին»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը նշեց, որ բնավ չի ցանկանում արդարացնել Խաչատուրին, եւ եթե նա արել է նման արարք, պետք է անպայման իր պատիժը կրի, քանի որ իրավունք չուներ ընկնել նման հիմարի խելքին։ «Կրկնում եմ՝ պատվիրատուն Վարդան Սեդրակյանն է, Խաչիկին պետք չէր նման բան անել։ Հիմա Վ. Սեդրակյանը փրփուրներից է կախվում եւ Խաչիկին է վարկաբեկում, ասում է, թե Խաչիկը սա է, նա է։ Այո՛, Խաչիկը ամեն ինչ է, բայց ոչ մարդասպան։ Դա քո ձեռագիրն է, Վարդան Սեդրակյան, որտեղի՞ց այդքան հարստություն քեզ»,-զայրացած ասաց Կարինեն։

Նա նշեց, որ ինքը մինչեւ վերջ պայքարելու է, եւ ընդգծեց, որ Վ. Սեդրակյանն ընդունակ է իրենց ընտանիքներին վնասել. «Ես վախենում եմ իմ աղջկա եւ իմ 4 տարեկան թոռնիկի համար։ Վ. Սեդրակյանը կործանեց իմ աղջկա եւ Սամվել Հարությունյանի ընտանիքը։ Վարդան Սեդրակյան, գիշերը ժամը 1-ին ի՞նչ ես զանգահարում եւ անհանգստացնում Խաչիկին։ Չգիտեմ, թե Վ. Սեդրակյանն ինչ է խոսք տվել Խաչիկին եւ Սամվելին, որ նրանք անեն այդ արարքը, բայց կրկնում եմ՝ ես ոչնչից չեմ վախենում եւ կրկնում եմ՝ պատվիրատուն նա է»։

Տիկնոջ համոզմամբ՝ Խաչիկին նման բան չէր կարող պատվիրել Արամ Հարությունյանը կամ, օրինակ, Սերժ Սարգսյանը, դա Վարդան Սեդրակյանի պատվերն է, քանի որ իրեն ձեռք չէր տալիս Պարույր Հայրիկյանի առաջ գնալը. «Այ անշնորհք, դու կանգնում ես, մարդկանց վարկաբեկում ես։ Ես էլ ձեզ բացահայտ հայտարարում եմ՝ եթե Խաչիկը նարկաման է, ապա ինքն էլ խաղացող է։ Դե իմացե՛ք՝ մեր նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը խաղացող է»։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728