Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության լրատվական ծառայության արձագանքը

Փետրվար 14,2013 11:27

Ս.թ. փետրվարի 13-ին հայտնի կենտրոնից գրված հերթական «հայտարարությունը», ստորագրված «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունից հեռացված, արդեն ոչ անհայտ երկու հաճախորդների կողմից, նպատակ ուներ լրատվամիջոցների ուշադրությունը շեղել փետրվարի 14-ին կայանալիք` կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի մամուլի ասուլիսի հիմնական թեմայից, մասնավորապես` ներկոնգրեսական զարգացումներից:

Բուն «հայտարարության» մասին ներկայացնում ենք հետևյալը, որ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության ֆինանսական բոլոր որոշումները ընդունվել են քաղաքական խորհրդի անդամների ստորագրությամբ, այդ թվում` կուսակցությունից հեռացված քաղաքական խորհրդի նախկին երկու անդամների կողմից, ավելին` Ղուկաս Մեհրաբյանը` 2008-2009թթ. հանդիսանալով կուսակցության փոխնախագահ, կուսակցության նախագահի բացակայության (Պ.Մակեյանը կալանավորված էր) ընթացքում ղեկավարել է կուսակցությունը:

Ինչ վերաբերում է կուսակցության վարձակալած տարածքին, ապա բոլոր գործարքներն իրականացվել են կուսակցության քաղաքական խորհրդի որոշմամբ, այդ թվում` վերոնշված երկուսի ստորագրությամբ և ՀՀ օրենքների ու կառավարության 2001թ. փետրվարի 23-ի թիվ 125 որոշման պահանջներին համապատասխան:

Այս պահի դրությամբ կուսակցության վարձակալած տարածքի մասով մեկ հայցադիմում գտնվում է Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանում, իսկ մեկ այլ հայցադիմումով ԺՀԿ-ն դիմել է ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան (քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0295/02/12), ըստ որի կուսակցությունը դատարանից պահանջում է ուժի մեջ թողնել կուսակցության տարածքի տիրապետման ժամկետը` 99 տարի:

 

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության

լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728