Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջաներեն խոսողը եղել է Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի հորեղբայրը

Փետրվար 14,2013 11:17

Երեկ՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպման ժամանակ, հերթական զավեշտալի դեպքն է գրանցվել։ Քաղաքացիներից մեկը ելույթի ժամանակ Սերժ Սարգսյանի հետ խոսելիս զրույցի կեսից անցել է ադրբեջաներենին, եւ երբ ցանկացել է հայերեն թարգմանել ասածը, Ս. Սարգսյանն ասել է, որ ինքը դեռ չի մոռացել այդ լեզուն։ Ուշագրավն այն է, որ ադրբեջաներեն խոսողը եղել է Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի հորեղբայրը՝ Հայկարամ Խլոյանը, ում հետ էլ «Ժողովուրդ»-ը զրուցել է։

– Ինչո՞ւ եք Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ադրբեջաներեն խոսել, ըստ Ձեզ՝ Սարգսյանը հայերեն չէ՞ր հասկանա, որ ադրբեջաներեն եք խոսել։

– Չէ՛, ինչո՞ւ չէր հասկանա, դրան քաղաքական երանգ չպետք է տանք, ադրբեջաներեն, վրացերեն, պարսկերեն իմ բառապաշարի մեջ կա, դրա համար էլ ես էդ ձեւ եմ խոսել։ Էտի ո՞նց կարելի ա քաղաքականացնել, դա սխալ ա, տենց բան չի կարելի անել։ Չէ՛, ո՞նց թե Սերժ Սարգսյանը չէր հասկանա, ուղղակի ես բան ասեցի ու օրինակ ասեցի, որ սենց էլ ադրբեջաներեն են ասում։ Էտի խոսակցականով եմ ասել՝ ադրբեջաներեն ոնց ա լինում

– Խոսակցություններ են շրջանառվում, թե քանի որ Դուք Վարդենիսի քաղաքապետի հորեղբայրն եք, նա է Ձեզ «հուշել», թե ինչ պետք է խոսեք, անգամ տեքստ են գրել ելույթ ունենալու համար։ Ճի՞շտ են այդ տեղեկությունները։

– Չէ՛, իհարկե ինքը չի ասել։ Էտի սուտ բաներ են ասում, տենց բան չկա, ախր պետք չի էտի քաղաքականացնել, էլի եմ կրկնում՝ սխալ ա էտի քաղաքականացնել։

– Մեզ տեղեկություններ հասան, որ Վարդենիսի սար կոչվող յայլաները ՀՀ կառավարության որոշմամբ տրվել են Վարդենիսի երկու գյուղերին՝ Այրքին եւ Ակունքին։ Եվ լուրեր կան, որ Վարդենիսի քաղաքապետն է Ձեզ «հանձնարարել», որպեսզի այդ հարցի մասին ելույթ ունենաք եւ Սերժ Սարգսյանից պարզեք, թե ինչպես է լուծվելու այդ հարցը։

– Ո՛չ, ես եմ գնացել ու իմ ցանկությամբ Վարդենիսի ազգաբնակչության անունից խոսել, ու ես ասել եմ, որ մեր գյուղը ապրում ա գյուղական կյանքով, անասուններ պահելով, հող մշակելով ապրում ենք մեր համար։ Ուրիշ գյուղերում ջուր չկա, լուսավորություն չկա, մենք էլ ուզում ենք էդ սարի հարցը լուծվի, էդ եմ ասել։ Ապրում ենք սարի կյանքով, ասել եմ՝ երեք մասի են բաժանում, ասել եմ, որ պտի վարդենիսցին երեք գյուղ վազվզի, որ իր անասունը տան ա։ Էսքան բան, ուրիշ բան չկա։ Էդտեղ եսիմ ինչ չի եղել, որ տենց բաներ են ասում, սաղ սխալ բաներ ա։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728