Փետրվարի 14-ին, ժամը 09.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Պարզվել է, որ Խաղաղ Դոնի թիվ 5 շենքի 192-րդ բնակարանի խոհանոցում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում` առանց հրդեհի. տուժածներ չկան:
ԱԻՆ