Լրահոս
Օրվա լրահոսը

Պակիստանը կարող է հեռացվել ՄՕԿ-ի շարքերից

Փետրվար 14,2013 10:15

Միջազգային օլիմպիական կոմիտեն պատրաստվում է քննարկել իր շարքերից Պակիստանը հեռացնելու հարցը՝ այդ երկրի օլիմպիական կոմիտեի գործերին իսլամական իշխանությունների միջամտության համար:

ՄՕԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Ադամսը IBN հեռուստաալիքին մեկնաբանել է, թե դա կարող է լինել նախազգուշական միջոցառում: Նրա խոսքերով, Պակիստանի Իսլամական Հանրապետության կառավարության ներկայացուցիչները հրավիրված են եղել ՄՕԿ-ի շտաբ բնակարան՝ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով, սակայն նրանցից ոչ մի պատասխան չի ստացվել:
Անցած տարվա դեկտեմբերին ՄՕԿ-ը նման պատժամիջոց կիրառել է նաեւ Հնդկաստանի նկատմամբ՝ ժամանակավորապես դադարեցնելով այդ երկրի օլիմպիական ասոցիացիայի անդամակցությունը:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728