Թուրք գրող Էդիպ Ջանսեվերի «Սեղան» բանաստեղծությունից երկու հատված բացակայում է ավագ դպրոցի գրքերից, քանի որ նրանք պարունակում են «Գարեջուր» բառը: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը:
Գիրքը կրթության նախարարությունը մտցել է միջնակարգ դպրոցի ծրագրի մեջ: Բանաստեղծությունից բացակայում են հետևյալ հատվածները. «Քանի՜ օր է նա ուզում էր գարեջուր խմել: Նա դրեց սեղանին փրփրալից գարեջուրը»:
Լիբանանում ծնված ֆրանսիացի գրող Ամին Մալուֆի «Սամարքանդ» պատմավեպը հանվել է դպրոցական ծրագրից՝ համարելով «գռեհիկ և իսլամը վիրավորող»:
Փորձ էր արվում նաև Ջոն Սթայնբեքի «Մարդկանց և մկների մասին» գիրքն արգելել «անբարո» հատվածների համար, ինչպես նաև քննություն է սկսվել բրազիլացի գրող Խոսե Մաուրո դե Վասկոնցելոսի «Իմ սիրելի նարնջենի ծառը» գրքի համար, նույն պատճառներով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես Իշխանյանը