Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սիրում եմ քեզ առանց որովհետեւների

Փետրվար 14,2013 00:07

Ես վախենում էի գիշերով պատուհանից նայել, բայց նրա հետ գիշերը իմ համար ամենալուսովորն էր: Ես ատում էի բլինչիկի լիստեր սարքելը, բայց նրա հետ ամենահետաքրքիր զբաղմունքն էր: Ես ծիծաղում էի սիրո, սիրահարվածության վրա, իսկ այսօր ամեն վայրկյան ապրում եմ դրանք: Գրիգոր անունը տանել չէի կարողանում, իսկ հիմա աշխարհի ամենասիրուն անունը այդպես է հնչում: Գրիգորին սիրեցի 3 օրվա ընթացքում: Առաջին անգամ տեսա գիշերը ժամը 3 –ին : Ծիծաղելի կհնչի, բայց իմ սիրտը գրավելու համար  մեծ խոստումներ, նվերներ ու ամենակարևորը ավտոմեքենա հարկավոր չէր: Ինձ «Կինդեր» ձվիկ էր հարկավոր: «Կինդեր» ձվիկ ունենալու ցանկությունը գիշերը ժամը 3-ին փոխեց ամեն ինչ, ես կասեի` տվեց ամեն ինչ, տվեց լուսավորություն, գժություն, արտասովոր ու չկրկնվող սեր:

Գոք, սիրում եմ քեզ, որովհետև քեզ հետ կարելի է խոսել ամեն ինչի մասին, որովհետև կարողանում ես միշտ զարմացնել, որովհետև դու գնահատում ես ինձ, որովհետև ինձ միշտ «Կինդեր» ձվիկ ես տալիս: Սիրում եմ նրա համար, որ ժպտում ես, երբ տեսնում ես ինձ, որ հասկանում ես ինձ, այնպես ինչպես աշխարհում ոչ ոք: Սիրում եմ նրա համար որովհետև երջանիկ ես ինձ հետ, որովհետև դու իմ կյանքն ես: Ու վերջում ` սիրում եմ քեզ առանց որովհետևների:

Քեզ միշտ սիրող ու քեզ համար գժվող `Մելանյա Հարությույան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728