Լրահոս
Օրվա լրահոսը

Դովլաթյանը համաձայն չէ Զուրաբյանի հետ

Փետրվար 13,2013 22:45

«Կուսակցություն ստեղծելը ցանկացած մարդկանց խմբի սահմանադրական իրավունքն է, որ իրենք իրականացնում են»,-այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը:

Ինչ վերաբերում է Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, թե Կոնգրեսի անդամ «մարդ կուսակցությունները» որոշ դեպքերում խոչընդոտում էին որոշումերի ընդունմանը, քանի որ կոնսենսուսով էին դրանք ընդունվում, Արմենակ Դովլաթյանը նկատում է, որ ՀՀ-ում «մարդ- կուսակցություն» գոյություն չունի, եւ ըստ օրենքի պետք է առնվազն 2000 անդամ ունենա կուսակցությունը, որպեսզի Արդարադատության նախարարությունում գրանցվի:

«Ես համաձայն չեմ Լեւոն Զուրաբյանի այդ արտահայտության հետ` «մարդ կուսակցություններ», ինձ էլ են շատ հաճախ դրանց թվում դասել, դա շատ հարաբերական հասկացություն է, եթե դու չունես բավարար ֆինանսական միջոցներ, բայց եղած չնչին ռեսուրսներով կատարում ես շատ ավելի հսկայական աշխատանք, քան շատ հզոր կուսակցություններ, ես այդ փոքր կուսակցություններին անգամ չեմ համեմատում ձեւական բնույթ կրող մեծերի հետ»,-նկատեց պարոն Դովլաթյանը:

Կանաչների կուսակցությունը Կոնգրեսի անդամ է. «Առայժմ դուրս գալու մտադրություն չունենք, եթե ընդհանուր տրամադրությունները չտանեն ՀԱԿ-ի ամբողջական համակարգի լուծարմանը»:

Ի դեպ, Արմենակ Դովլաթյանը նկատեց, որ եթե Լեւոն Զուրաբյանը մինչ այժմ հանդես էր գալիս որպես անկուսակցական համակարգող, ապա եթե նա դառնում է ՀԱԿ կուսակցության անդամ, համակարգողի հարցը պետք է քննարկել, նիստերը կարող են ղեկավարվել ռոտացիոն սկզբունքով, կամ որեւէ այլ անկուսակցականի կողմից:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728