ՀԱԿ քաղխորհրդի այսօրվա նիստում քննարկվել է ՀԱԿ դաշինքի ներսում հետագա համագործակցության ձեւաչափը։
Հաշվի առնելով կուսակցությունների դիրքորոշումը, ինչպես նշեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, որոշվել է հարցը քննարկել այն ժամանակ, երբ նոր կուսակցության ձեւավորման գործընթացը ավարտվի։
Այսինքն՝ որոշվել է վերսկսել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստերի անցկացումը և դաշինքի ապագա ձևաչափի քննարկումը կուսակցության ձևավորման ավարտից հետո:
«Դուք հիշում եք, որ կոնգրեսի հռչակագիրը ստորագրվել է 18 կուսակցության եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից։ 19 սուբյեկտ կար, հիմա կա 15 սուբյեկտ, որոնց մաս են կազմում ՀԱԿ-դաշինքին»,- «Ա1+»-ին ասաց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ