ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը երկրում առկա տնտեսական խնդիրների լուծումը տեսնում է երկրին սպառնացող մարտահրավերներում, այդ թվում ԼՂ հիմնախնդրում: Նա հենց այս հարցերի պատասխանն է ուզում լսել թեկնածուներից.
«Ես կուզենայի լսել, օրինակ, մարտահրավերներից ԼՂՀ խնդիրը, ինչպիսի՞նն է: Առանց Ղարաբաղի հարցի լուծման կա՞ ծրագիր, որ մեր տնտեսությունը զարգացնենք»:
ԲՀԿ պատգամավորը թեկնածուների ծրագրերում ոչինչ չի տեսնում նաեւ ՀՀ տարածքների համաչափ զարգացման մասին: «Պարզապես ստացվում է, որ մարդիկ ապրում են ոչ թե ուզելով, այլ պարզապես այնտեղ ծնվել են: Ես էլի մեկ անգամ ասել եմ, որ դա չպետք է լինի պարզապես ճակատագիր, որ ինքը ծնվել է, այլ իրեն դուր գա, որ ապրում է»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ