Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ էջմիածինցի Նազիկին. «Նկարս մի պաչի, ի՛նձ պաչի»

Փետրվար 13,2013 22:25

raffi-ejmiacinԿանայք նախագահի թեկնածուին հրապարակային սեր են խոստովանում

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը Էջմիածնում քարոզարշավի շրջանակներում դարձյալ մտավ վարսավիրանոց ու հետաքրքրվեց՝ տղամարդու վարսավիր կա՞: Վարսավիրանոցում ասացին՝ այո: Թվում էր, թե պարոն Հովհաննիսյանը այս անգամ էլ էջմիածինցիներին շոկային թերապիայի կենթարկի , բայց՝ չէ. «Էրեբունի մտա, արդեն կտրեցի,  ձեզ մոտ մի քիչ հետո կգամ»,- ասաց նա:

Պարոն Հովհաննիսյանը փորձում էր մտնել Էջմիածնի մթերքի շուկա: Սակայն տներից մեկից արագ դուրս եկավ մի կին՝ էջմիածինցի Նազիկը եւ փարվեց նախագահի թեկնածուին. «Օ՜օօօ, Րաֆֆի, ձեր նկարը պաչում եմ»: Րաֆֆի Հովհաննիսյանը կնոջը դիտողություն արեց՝ «Նկարը մի՛ պաչեք, ի՛նձ պաչեք»: Կինը հիացած էր նախագահի թեկնածուով, անընդհատ կրկնում էր՝ «մեռնեմ քեեեզ»: Երբ խնդրեցինք ներկայանալ, Նազիկն ասաց, որ Էջմիածնում է ապրում, աշխատանքով, ամեն ինչով ապահովված է, բայց ընտրում է Րաֆֆի Հովհաննիսյանին, ոչ մի բանից էլ չի վախենում:

Էջմիածնի եկեղեցու բակում տասնյակ մարդիկ մոտենում էին թեկնածուին եւ ստորագրություն խնդրում կամ նկարվում նրա հետ: Մի խումբ դպրոցահասակ տղաներ խոստովանեցին՝ «մենք ձեր ֆանատն ենք, պարո՛ն Հովհաննիսյան»: Երեխաներից մեկը վստահեցրեց, որ տնեցիներին համոզելու է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրի: Եկեղեցու բակում փուչիկ վաճառող մի կին  էլ Րաֆֆի Հովհաննիսյանին «I love you» գրառմամբ փուչիկ նվիրեց: Փոխարենը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը համբուրեց կնոջն ու լուսանկարվեց նրա հետ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728