«Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» ստեղծելու մասին վաղը կառավարությունը որոշում կկայացնի
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքէջից` «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» հիմնադրամ ստեղծելու նպատակն է ապահովագրել արտահանողին կամ արտահանողին ֆինանսավորող բանկին վարկառուի (փոխառուի) գնորդի չվճարման ռիսկերից, ստեղծել բանկերի համար ապահովման նոր միջոցներ, իջեցնել արտահանման ֆինանսավորման տոկոսադրույքները և ընդլայնել բանկերի համար արտահանման ֆինանսավորման ծածկույթը:
Հիմնադրամը ստեղծելու համար էկոնոմիկայի նախարարությունը նախ պետք է հիմնադիր փաստաթղթեր կազմի եւ ընկերության գրանցման եւ լիցենզավորման համար ու այլ աշխատանքների համար աշխատանքային խումբ ստեղծի, իսկ խմբի աշխատանքների համար կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի որոշակի գումար:
Կառավարություն ներկայացրած փաստաթղթում նշված է, որ ընկերության ստեղծման համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխությունների իրականացման աշխատանքները, իսկ աշխատանքային խումբը բաղկացած կլինի մինչեւ 15 հոգուց, որոնց վարձատրությունը, ըստ կառավարության փաստաթղթի, կհամապատասխանի ոլորտի աշխատանքային շուկայում նմանատիպ հաստիքների համար ձևավորված միջին անվանական աշխատավարձի մակարդակին` միջինը` 500 000 դրամ:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ