Անդրադառնալով այսօրվա «Շախտյոր»-«Բորուսիա» ֆուտբոլային հանդիպմանը՝«Գրանթլենդ» պարբերականը գրում է.« Շախտյորի կազմից ո՞ւմ խաղին է պետք հետևել: Վիլիանը հեռացել է թիմից և «Շախտյորի» հնարամիտ խաղը կկազմակերպի իրենց լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը: «Հայկակական Մեսսին» ապացուցել է, որ նա համաշխարհային կարգի ֆուտբոլիստ է: Նա կարողացավ ճեղքել իտալական պաշտպանությունը՝ խաղալով Հայաստանի հավաքականի պես թույլ թիմում, և նրան ընդամենը մեկ գոլ է պակասում, որպեսզի դառնա իր ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն (10 գնդակով)»:
Հրապարակման հեղինակը գրում է, որ եթե դուք այսօր նայելու եք Չեմպիոնների Լիգայի խաղերը ու եթե դուք չեք ապրում Դոնեցկում կամ Հյուսիսային Ռեին-Վեստֆալիայում, ապա, հավանաբար, դուք նայելու եք Ռեալ Մադրիդ-Մանչեսթեր Յունայթեդ խաղը. «Սակայն, – նշում է նա, – այսօրվա լավագույն խաղը սպասվում է Դոնեցկում՝ երկու տարի անընդմեջ Գերմանիայի չեմպիոն դարձած «Բորուսիայի» և երկու տարի անընդմեջ Ուկրաինայի չեմպիոն դարձած «Շախտյորի» միջև»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև